Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸԳլուխ VIII · ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացումը

գործել է մինչև 1998-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 46. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացումը

1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են շահութահարկի հաշվարկները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը:

2. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հոդվածում նշված օրը, իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։