Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը
Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը
1. Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ սույն օրենքի 64 հոդվածում սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում (գանձում) են հետևյալ չափերով`
Եկամտի տեսակը` Շահութահարկի չափը տոկոսներով
ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական
վճարներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված
եկամուտներ 5
շահաբաժիններ, տոկոսներ, ռոյալթիներ, գույքը
վարձակալության տալուց ստացած եկամուտ,
գույքի արժեքի հավելված և այլ պասիվ եկամուտներ
(բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված
եկամուտներից), ինչպես նաև այլ հայաստանյան
աղբյուրներից ստացված եկամուտներ 10
2. Հարկային գործակալի նշված չափերով պահած (գանձած) գումարները համարվում են Հայաստանում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի վերջնական գումար. բացառությամբ այն դեպքի, երբ ոչ ռեզիդենտը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում ստորաբաժանման կամ հարկային մարմնի կողմից ճանաչված վայրի միջոցով, և այդ եկամուտը ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է: