ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ XIII · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 72. Օրենքն ուժի մեջ մտնելը
Հոդված 72. Օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հունվարի 18-ի օրենքը` փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
3. Սույն օրենքի 33 հոդվածում նշված շահումներով խաղերի առումով` խաղատների (կազինոների) կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման և համակարգչային խաղերի կազմակերպման մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հաստատագրված վճարումների դրույքաչափերը: