Հոդված 11. Կիրառելի օրենքները
Հոդված 11. Կիրառելի օրենքները
1. Բոլոր ներդրումները պետք է կանոնակարգվեն այն Պայմանավորվող կողմի գործող օրենքներով, որի տարածքում կատարվել են այդ ներդրումները, բացառությամբ այն դեպքերի, որոնք նշված են սույն Համաձայնագրում:
2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետին, ոչինչ չի կարող խոչընդոտել հյուրընկալող Պայմանավորվող կողմին, համաձայն իր օրենքների, որոնք կկիրառվեն կանոնավոր, հիմնավորված կերպով և առանց խտրականության, միջոցառումներ ձեռնարկել պաշտպանելու իր ներքին անվտանգությունը, հասարակական կարգը, բարոյական նկարագրին ազդող կարգը կամ այլ ծայրահեղ իրավիճակների դեպքերը: