Հոդված 7. Սուբրոգացիա
Հոդված 7. Սուբրոգացիա
Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա լիազոր գործակալությունը երաշխավորել է սեփական ներդրողին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների կապակցությամբ կատարել ցանկացած փոխհատուցում ոչ առևտրային ռիսկի դիմաց և վճարում է կատարում ներդրողին, համաձայն իր պահանջի սույն Համաձայնագրի շրջանակներում, ապա մյուս Պայմանավորվող կողմը կհամաձայնի, որ առաջին Պայմանավորվող կողմը կամ նրա լիազոր գործակալությունը սուբրոգացիայի հիման վրա ստանձնի իրենց ներդրողների իրավունքները և պահանջները: Սուբրոգացված իրավունքները կամ պահանջները չպետք է գերազանցեն այդպիսի ներդրողների իրական իրավունքները և պահանջները: