Անցնել բովանդակությանը

Հոդված 14. Տևողությունը և դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14. Տևողությունը և դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կլինի տաս տարվա ընթացքում և դրանից հետո այն ամեն անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե մի Պայմանավորվող կողմը չներկայացնի մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցում սույն Համաձայնագրի գոծողության դադարեցման իր մտադրության մասին: Համաձայնագիրը կդադարեցվի այդպիսի գրավոր ծանուցման ստացումից մեկ տարի անց:

2. Չնայած սույն Հոդվածի կետ 1-ի համաձայն սույն Համաձայնագրի դադարեցմանը, սույն Համաձայնագիրը կշարունակի գործել իր դադարեցման օրվանից սկսած 10 տարվա ընթացքում կապված այն ներդրումների հետ, որոնք կատարվել կամ ձեռք են բերվել սույն Համաձայնագրի դադարեցումից առաջ:

3. Սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ կատարվել Պայմանավորվող կողմերի միջև գրավոր համաձայնագիր կնքելու դեպքում: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի, երբ կողմերից յուրաքանչյուրը մյուսին կտեղեկացնի, որ ավարտել է այդ փոփոխության ուժի մեջ մտնելու համար նախատեսված բոլոր պահանջները:

Ի վկայություն վերը նշվածի, համապատասխան կառավարությունների ներքոհիշյալ լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Դոհա քաղաքում, 2002 թ. ապրիլի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:

Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. հոկտեմբերի 8-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։