Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օտարում, սեփականազրկում և փոխհատուցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օտարում, սեփականազրկում և փոխհատուցում

1. Ներդրումները ենթակա չեն, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, առգրավման, սեփականազրկման կամ ազգայնացման կամ ցանկացած այլ նմանատիպ հետևանքներ ունեցող միջոցառումների (այսուհետ` օտարում), բացառությամբ այն դեպքերի, երբ այն բխում է հասարակության կարիքներից և իրականացվում է առանց խտրականության, Պայմանավորվող Կողմերի օրենսդրությունների համաձայն փոխհատուցմամբ, և համաձայն սույն հոդվածի երկրորդ կետում նշված ռեժիմի ընդհանուր սկզբունքների և իրավական ընթացակարգերի:

2. Այսպիսի փոխհատուցումը պետք է լինի օտարված ներդրման իրական շուկայական արժեքին` այդ ներդրման օտարման իրականացման կամ օտարման մասին որոշման կայացման պահին, և կգնահատվի համաձայն գերակայող նորմալ տնտեսական իրավիճակի, որը առկա էր նախքան օտարման որևէ գործողության իրականացումը: Փոխհատուցման գումարները պետք է վճարվեն առանց անհիմն ուշացումների, լինեն ազատ փոխանցելի և պետք է ներառեն հավասար ու արդար տոկոսադրույք, որը ամեն դեպքում չպետք է պակաս լինի, քան այն, որ վերջին վեց ամիսների գերակայող LIBOR-ի տոկոսադրույքը կամ համարժեքը` սկսած օտարման պահից մինչև վճարման օրը:

3. Առանց սույն համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված ներդրողների իրավունքները վնասելու, ներդրողը պետք է իրավունք ունենա, օտարում իրականացնող Պայմանավորվող կողմի շրջանակներում, այդ Կողմի դատական կամ այլ անկախ մարմնի կողմից իր փոխհատուցման գնահատման քննության, համաձայն սույն հոդվածում առկա սկզբունքների: Օտարում կատարող պայմանավորվող կողմը պարտավոր է ամեն ջանք գործադրելու այդպիսի քննության արագ իրագործումը երաշխավորելու համար:

4. Երբ մի Պայմանավորվող կողմ օտարում է այն ընկերության ակտիվները, որը հիմնվել է համաձայն իր տարածքի ցանկացած մասում գործող օրենքի և որտեղ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները ունեն իրենց բաժնեմասերը, ապա այն պետք է ապահովվի սույն հոդվածի առաջին կետում նշված դրույթների կիրառումը, որպեսզի երաշխավորվի արդար և հավասար փոխհատուցում կապված մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների հետ, ովքեր հանդիսանում են բաժնետերեր:

5. Մեկ Պայմանավորվող կողմի ներդրողները, որոնց ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնասներ են կրում պատերազմների կամ այլ ռազմական կոնֆլիկտի, արտակարգ իրավիճակների կամ քաղաքացիական անկարգությունների հետևանքով, վերջին Պայմանավորվող կողմի տարածքում, վերջին Պայմանավորվող կողմի կողմից կապված վերականգնման, փոխհատուցման կամ հարցի այլ կարգավորման հետ, կկիրառվի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ քան այն, որ վերջին Պայմանավորվող կողմը կիրառում է սեփական կամ որևէ երրորդ երկրի ներդրողների նկատմամբ: Վճարումները պետք է լինեն ազատ փոխանցելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։