Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ազգային ռեժիմ և առավել բարենպաստության ռեժիմ

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է սահմանի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կիրառում է սեփական կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողների ներդրումների նկատմամբ:

2. Ի հավելումն, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների, ներառյալ իրենց ներդրումների հասույթի նկատմամբ, պետք է սահմանի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը կիրառում է ցանկացած երրորդ երկրի ներդրողների ներդրումների նկատմամբ:

3. Վերը նշված դրույթներում սահմանված պայմանները չեն դիտարկվում որպես Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից այն արտոնություններից օգտվելու հնարավորություն, որոնք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տրամադրում է որևէ երրորդ երկրի ներդրողներին` համաձայն իր մասնակցության հետևյալից յուրաքանչյուրում.

ա) Համաձայնագրերին, որոնք առնչվում են առկա կամ ապագայում ստեղծված մաքսային միությունների, ազատ առևտրի գոտիների, տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունների կամ նմանատիպ միջազգային կազմակերպությունների հետ,

բ) Հարցերին, որոնք ամբողջովին կամ մեծամասամբ վերաբերում են հարկման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։