Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորումը

1. Պայմանավորվող երկու կողմերը կփորձեն բարեխղճորեն և փոխադարձ համագործակցությամբ հասնել Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի արագ և արդար լուծմանը: Այս կապակցությամբ Պայմանավորվող կողմերը այսուհետ կհամաձայնեն դիմել ուղղակի բանակցությունների՝ այդպիսի կարգավորմանը հասնելու նպատակով: Եթե կողմերի միջև տարաձայնությունները չեն կարգավորվում իր ծագման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում, ապա յուրաքանչյուր պայմանավորվող կողմի պահանջով այն կներկայացվի երեք անդամից բաղկացած միջնորդ դատարանին:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը վերը նշված պահանջը ստանալուց երկու ամսվա ընթացքում պետք է նշանակի մեկ միջնորդ դատավոր և այդպես նշանակված երկու միջնորդ դատավորները պետք է երկու ամսվա ընթացքում երկու պայմանավորվող կողմերի հավանությամբ նշանակեն որևէ երրորդ երկրի քաղաքացու, որպես դատարանի նախագահի:

3. Եթե սույն հոդվածի երկրորդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, Պայմանավորվող կողմերը, որևէ այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող են դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահին նշանակումներն իրականացնելու համար: Եթե որևէ պատճառով նա չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա նշանակումներն իրականացնելու համար կհրավիրվի ՄԱԿ-ի միջազգային դատարանի փոխնախագահը: Իսկ եթե փոխնախագահն էլ հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե նա էլ որևէ այլ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա կհրավիրվի ՄԱԿ-ի միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ այլ անդամ, որը չի հանդիսանում որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի, նշանակումներն իրականացնելու համար:

4. Դատարանի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումները վերջնական են կողմերից յուրաքանչյուրի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կրում է իր կողմից նշանակված իրավարարի գործունեության և միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության հետ կապված բոլոր ծախսերը: Դատարանի նախագահի հետ կապված և մնացած ծախսերը հավասարապես բաշխվում են Պայմանավորվող կողմերի միջև: Միջնորդ դատարանը կարող է, այնուամենայնիվ, որոշել, որ ծախսերի մեծ մասը կրի Պայմանավորվող կողմերից մեկը և այդ որոշումը վերջնական կլինի երկու Պայմանավորվող կողմերի համար: Դատարանը ինքը կսահմանի դատավարության ընթացակարգը:

5. Պայմանավորվող կողմերի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, դատավարությունը տեղի կունենա Հաագայում (Նիդեռլանդներ):

6. Բոլոր պահանջները պետք է ներկայացվեն և բոլոր լսումները անցկացվեն ութ ամսվա ընթացքում սկսած 3-րդ անդամի նշանակման օրից, եթե չկա որևէ ուրիշ համաձայնություն: Դատարանը պետք է հրապարակի իր որոշումը 2 ամսվա ընթացքում սկսած վերջնական պահանջների ներկայացման կամ գլխավոր նիստերի փակման օրից, կախված նրանից, թե որն է տեղի ունեցել ավելի ուշ:

7. Չի թույլատրվի վեճը ներկայացնել միջնորդ դատարանին, համաձայն սույն հոդվածի կանոնների, եթե նույն վեճը ներկայացվել է մեկ այլ միջնորդ դատարանի, համաձայն հոդված 8-ի կանոնների, և նրա լսումները դեռ չեն ավարտվել: Այս ամենը, սակայն չի խոչընդոտի Պայմանավորվող կողմերի միջև ուղղակի և կառուցողական բանակցությունների անցկացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։