Հոդված 6. Ներդրումների և հասույթների հայրենադարձումը
Հոդված 6. Ներդրումների և հասույթների հայրենադարձումը
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովվի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների բոլոր դրամական միջոցների, որոնք կապված են իր տարածքում կատարված ներդրումների հետ, ազատ փոխանցումը, հարկային պարտավորությունների կատարումից հետո` առանց անհիմն ուշացումների և որևէ խտրականության: Այդպիսի դրամական միջոցները կներառեն.
ա) ներդրումների պահպանման և ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական և լրացուցիչ գումարներ,
բ) հասույթներ,
գ) ներդրման հետ կապված ցանկացած փոխառության մարման և տոկոսների գումարները,
դ) իրենց բաժնեմասերի վաճառքից ստացված գումարները,
ե) Ներդրողների կողմից ներդրման մասնակի կամ ամբողջական վաճառքի, կամ լուծարման արդյունքում ստացված գումարները,
զ) մի Պայմանավորվող կողմի այն քաղաքացիների շահույթը, որոնք աշխատում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրման հետ կապված,
է) փոխհատուցում, համաձայն սույն Համաձայնագրի հինգերորդ հոդվածի,
ը) ցանկացած իրավական վեճի կարգավորման ընթացքում առաջացած վճարումները:
2. Կողմերի միջև այլ համաձայնության բացակայության դեպքում, սույն հոդվածի առաջին կետով սահմանված արժույթի փոխանցումները պետք է թույլատրվեն այն արժույթով, որով իրականացվել է ներդրումը կամ այլ փոխարկելի արժույթով: Այդպիսի փոխանցումը պետք է իրականացվի փոխանցման օրը շուկայում փոխանակման տոկոսադրույքով: