Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումային վեճերի կարգավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև ներդրումային վեճերի կարգավորումը

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում ցանկացած իրավական վեճ, որը կծագի ներդրումների հետ կապված մեկ Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև, պետք է կարգավորվի նրանց միջև բարեկամաբար:

2. Եթե այդպիսի վեճերը չեն կարող լուծվել համաձայն սույն հոդվածի առաջին կետի, գրավոր պահանջի ներկայացումից սկսած վեց ամսվա ընթացքում, յուրաքանչյուր կողմը կարող է ներկայացնել վեճը հետևյալ մարմինների դիտարկմանը:

ա) առաջին հերթին հյուրընկալող երկրի իրավասու դատարանի որոշմանը, ներդրողի համաձայնության դեպքում, կամ,

բ) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, ստեղծված 1965 թ. մարտի 18-ին Վաշինգտոնում ընդունված պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների կապակցությամբ ծագած վեճերի կարգավորման կոնվենցիայի հիման վրա, եթե սույն Կոնվենցիան ընդունելի է Պայմանավորվող կողմերի համար, կամ

գ) «Ad hoc» միջնորդ դատարան:

Ներդրումային վեճի յուրաքանչյուր կողմը, որն ընտրում է ներդրումային վեճի կարգավորման վերոհիշյալ ձևերից մեկը, չի կարող ընտրել մյուս երկու ձևերը:

3. «Ad hoc» միջնորդ դատարանը, որը նշվել է կետ 2-ում կձևավորվի հետևյալ կերպով.

ա) վեճի յուրաքանչյուր կողմ նշանակում է միջնորդ դատավոր և այդ կերպ նշանակված երկու միջնորդ դատավորները փոխադարձ համաձայնությամբ ընտրում են երրորդ միջնորդ դատավորին, որը պետք է լինի երրորդ երկրի քաղաքացի, որի հետ երկու երկրները ունեն դիվանագիտական հարաբերություններ, և երկու կողմերի կողմից պետք է նշանակվի դատարանի նախագահ: Բոլոր միջնորդ դատավորները պետք է նշանակվեն երկու ամսվա ընթացքում մի կողմի ծանուցումը վեճը միջնորդ դատարան ներկայացնելու մտադրության մասին մյուս կողմին ներկայացնելու օրից սկսած:

բ) Եթե վերոհիշյալը չի իրականացվում կետ 3-ում նշված ժամանակահատվածում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը այլ համաձայնության բացակայության դեպքում հրավիրում է Միջազգային դատարանի նախագահին, փոխնախագահին կամ միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ որևէ այլ դատավորի, որը չունի Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացիությունը, որն էլ իրականացնելու է անհրաժեշտ նշանակումները:

գ) «Ad hoc» միջնորդ դատարանը վճիռ է կայացնում ձայների մեծամասնությամբ: Այդ վճիռները կողմերի համար պետք է լինեն վերջնական և պարտադիր և կիրագործվեն վիճող կողմերի ներքին օրենքներին համապատասխան: Վճիռները պետք է ընդունվեն սույն Համաձայնագրի դրույթներին և Պայմանավորվող կողմերի օրենքներին համապատասխան:

դ) Դատարանը պետք է մեկնաբանի իր վճիռը և տա իր կայացրած որոշման հիմքերը և պատճառները յուրաքանչյուր կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում: Կողմերի միջև այլ համաձայնությոան բացակայության դեպքում միջնորդ դատավարության վայրը կլինի Հաագան (Նիդեռլանդներ):

Վերոհիշյալի կապակցությամբ դատարանը պետք է գործի ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի կողմից հաստատված Արբիտրաժային կանոնների համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։