Հոդված 10
Հոդված 10
Սպառողի վճարներ
1. Սպառողների վճարները, որոնք կարող են սահմանվել մյուս Կողմի ավիաընկերությունների նկատմամբ յուրաքանչյուր Կողմի գանձող իրավասու իշխանությունների կամ մարմինների կողմից, պետք է լինեն արդարացի, հիմնավորված, պատճառաբանված, և ոչ անարդարացիորեն խտրական և հավասարաչափ կերպով բաշխված սպառողների կատեգորիաների միջև: Ցանկացած դեպքում, նմանատիպ ցանկացած սպառողի վճար պետք է հարկվի մյուս Կողմի ավիաընկերություններից այնպիսի պայմաններով, որոնք ոչ պակաս բարենպաստ են, քան ցանկացած այլ ավիաընկերության համար գանձման պահին գործող մատչելի առավել բարենպաստ պայմանները:
2. Սպառողների վճարները, որոնք գանձվում են մյուս Կողմի ավիաընկերություններից, կարող են արտացոլել, բայց չպետք է գերազանցեն օդանավակայանում կամ օդանավակայանային համակարգում գանձող իրավասու իշխանությունների կամ մարմինների կողմից համապատասխան օդանավակայանի, օդանավակայանի միջավայրի, աերոնավիգացիոն և ավիացիոն անվտանգության սարքավորումների և ծառայությունների ընդհանուր ծախսերը: Այդպիսի վճարները կարող են ներառել հիմնավորված եկամտաբերությունը ամորտիզացիայից հետո: Ծառայությունները և միջոցները, որոնց դիմաց գանձվում են վճարումները, պետք է մատուցվեն արդյունավետության և եկամտաբերության հիմքի վրա:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է աջակցի իր տարածքում գանձումների գծով իրավասու իշխանությունների կամ մարմինների և ծառայությունները և միջոցները օգտագործող ավիաընկերությունների միջև քննարկումների անցկացմանը, ինչպես նաև գանձումների գծով իրավասու իշխանությունների կամ մարմինների և ավիաընկերությունների միջև այնպիսի տեղեկատվության փոխանակման աջակցմանը, որը կարող է անհրաժեշտ լինել վճարների հիմնավորվածության վերլուծության համար ՝ սույն Հոդվածի 1 և 2 կետերի համաձայն: Յուրաքանչյուր Կողմ պետք է աջակցի, որպեսզի վճարների գծով իրավասու գանձող մարմինները սպառողներին վճարների փոփոխությունների ցանկացած առաջարկի մասին ծանուցեն հիմնավորված ժամկետներում՝ սպառողներին հնարավորություն տալով կարծիք արտահայտելու նախքան այդպիսի փոփոխության իրականացումը:
4. Հոդված 14-ի համաձայն վեճերի լուծման ընթացքում Կողմերից ցանկացածը համարվում է սույն Հոդվածի դրույթների խախտող, եթե ա) այն մյուս Կողմի բողոքի ներկայացումից հետո հիմնավորված ժամանակահատվածում չի իրականացրել վճարների և գործելակերպի (որոնք բողոքի առարկա են) հետազոտություն, կամ բ) եթե նման հետազոտության անցկացումից հետո չի ձեռնարկել իր բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի ուղղի սույն Հոդվածի դրույթներին հակասող ցանկացած վճարները կամ գործելակերպը: