Հոդված 6
Հոդված 6
Ապահովություն
1. Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրով նախատեսված օդային փոխադրումների իրականացման նպատակով պետք է վավեր ճանաչի մյուս Կողմի կողմից տրված, վավերացված և դեռ ուժի մեջ գտնվող թռիչքային պիտանիության սերտիֆիկատները, որակավորման սերտիֆիկատները և վկայականները, վկայելով, որ նման սերտիֆիկատներին ու վկայականներին ներկայացվող պահանջներն առնվազն հավասարազոր են նվազագույն չափանիշներին, որոնք կհաստատվեն համաձայն Կոնվենցիայի:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է պահանջել խորհրդատվություն մյուս Կողմի կողմից թռիչքային անվտանգության պահպանվող չափանիշների վերաբերյալ, որոնք վերաբերում են աերոնավիգացիայի սարքերին, թռիչքային անձնակազմին, օդանավին և նշանակված ավիաընկերությունների շահագործմանը: Եթե նման խորհրդատվությունից հետո մի Կողմը գտնում է, որ այս ոլորտում մյուս Կողմը արդյունավետ ձևով չի պահպանում և կառավարում ապահովության չափանիշներն ու պահանջներն այս ոլորտներում, որոնք առնվազն հավասար են Կոնվենցիայի համաձայն սահմանված նվազագույն չափանիշներին, ապա մյուս Կողմը պետք է ծանուցվի այդպիսի թերությունների և քայլերի վերաբերյալ, որոնք դիտարկվում են իբրև անհրաժեշտ այս նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար, և մյուս Կողմը պետք է ձեռնարկի համապատասխան ճշգրտիչ գործողություններ: Կողմերից յուրաքանչյուրին իրավունք է վերապահվում կասեցնել, զրկել կամ սահմանափակել մյուս Կողմի կողմից նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման իրավունքները/լիազորությունները կամ տեխնիկական թույլտվությունները այն պարագայում, եթե մյուս Կողմը հիմնավորված ժամանակահատվածում չի ձեռնարկում այդպիսի համապատասխան ճշգրտիչ գործողություն: