Հոդված 4
Հոդված 4
Տրամադրված իրավունքներից զրկում
1. Կողմերից յուրաքանչյուրը կարող է զրկել, կասեցնել կամ սահմանափակել մյուս Կողմի կողմից նշանակված ավիաընկերության շահագործման լիազորությունները կամ տեխնիկական թույլտվությունները, որտեղ՝
ա) այդ ավիաընկերության զգալի սեփականության և արդյունավետ վերահսկողության զգալի մասը չի պատկանում մյուս Կողմին, այդ Կողմի հպատակ անձանց կամ երկուսին միաժամանակ.
բ) այդ ավիաընկերությունը չի պահպանել սույն Համաձայնագրի Հոդված 5-ում (Օրենքների կիրառում) նշված օրենքներն ու կանոնակարգերը կամ
գ) մյուս Կողմը չի պահպանում և կիրառում Հոդված 6-ում (Ապահովություն) նշված չափանիշները:
2. Քանի դեռ հրատապ գործողությունը չի դարձել անհրաժեշտություն, սույն Հոդվածի 1բ) և 1գ) կետերում նշված անհամապատասխանությունների հետագա կանխարգելման համար, սույն Հոդվածով սահմանված իրավունքները պետք է կիրառվեն միայն մյուս Կողմի հետ խորհրդակցելուց հետո:
3. Այս Հոդվածը չի սահմանափակում Կողմերից և ոչ մեկի մյուս Կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման իրավունքների, լիազորությունների կամ տեխնիկական թույլտվությունների կասեցման, զրկման, սահմանափակման կամ պայմաններ կիրառելու իրավունքները՝ Հոդված 7-ի համաձայն (Ավիացիոն անվտանգություն):