Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի շրջանակում, քանի դեռ այլ կերպ չի նախատեսվում՝
1. «Ավիացիոն իշխանություններ» հասկացությունը նշանակում է, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեպքում՝ ԱՄՆ Տրանսպորտի Դեպարտամենտ կամ նրա իրավահաջորդ, և Հայաստանի Հանրապետության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, և ցանկացած անձ կամ գործակալություն՝ լիազորված իրականացնելու համապատասխան վերոհիշյալ մարմնի վրա դրված գործառույթները.
2. «Համաձայնագիր» հասկացությունը նշանակում սույն Համաձայնագիրը, դրա Հավելվածները և դրանց վերաբերող ցանկացած Լրացումները.
3. «Օդային փոխադրում» հասկացությունը նշանակում է օդանավով ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի հանրային փոխադրում, առանձին կամ համակցված, վճարմամբ կամ վարձակալմամբ.
4. «Կոնվենցիա» հասկացությունը նշանակում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ կոնվենցիա՝ բացված ստորագրման համար 1944 թվականի դեկտեմբերի 7-ին Չիկագոյում, և ներառում է՝
ա) Կոնվենցիայի 94(ա) Հոդվածով ուժի մեջ մտած և Կողմերի կողմից վավերացված ցանկացած Լրացում և
բ) Կոնվենցիայի Հոդված 90-ով ընդունված ցանկացած Հավելված կամ դրա Լրացում, այնքանով, որ այդպիսի Հավելվածը կամ լրացումը որոշակի տրված պահին ուժի մեջ է երկու Կողմերի համար.
5. «Նշանակված ավիաընկերություն» հասկացությունը նշանակում է ավիաընկերություն, որը նշանակված կամ լիազորված է սույն Համաձայնագրի Հոդված 3-ի համաձայն.
6. «Ամբողջ արժեք» հասկացությունը նշանակում է ծառայության տրամադրման արժեքը գումարած վարչական ծախսերի համար հիմնավորված վճար.
7. «Միջազգային օդային փոխադրում» հասկացությունը նշանակում է օդային փոխադրում, որի ժամանակ հատվում է մեկից ավելի երկրների օդային տարածքները.
8. «Գին» հասկացությունը նշանակում է օդային փոխադրումներում ուղևորների (և նրանց ուղեբեռի) և /կամ բեռի (բացառությամբ փոստի) փոխադրման համար ցանկացած սակագին, դրույքաչափ կամ վճար, որը գանձվում է ավիաընկերության կողմից, ներառյալ՝ իրենց գործակալներին, և այդպիսի սակագնի, դրույքաչափի կամ վճարի առկայության կարգավորման պայմանները.
9. «Ոչ կոմերցիոն նպատակներով կանգառ» հասկացությունը նշանակում է օդային փոխադրումներում վայրէջք ուղևորների նստեցումից կամ իջեցումից, իրենց ուղեբեռի, բեռի և/կամ փոստի բեռնումից կամ բեռնաթափումից զատ ցանկացած այլ նպատակով.
10. «Տարածք» հասկացությունը նշանակում է Կողմի ինքնիշխանության, իրավազորության, պաշտպանության կամ մանդատի ներքո գտնվող ցամաքային տարածքները և դրանց հարակից տարածքային ջրերը և
11. «Սպառողի վճար» հասկացությունը նշանակում է վճար, որը գանձվում է ավիաընկերություններից օդանավակայանի, աերոնավիգացիայի, կամ ավիացիոն անվտանգության սարքավորումների նախապատրաստման/մատակարարման կամ մատուցված ծառայությունների դիմաց` ներառյալ հարակից/առնչվող ծառայություններն ու հարմարանքները: