Հոդված 5
Հոդված 5
Օրենքների կիրառումը
1. Մի Կողմի տարածք մուտք գործելիս, դրա սահմանների ներսում գտնվելիս կամ դրանից մեկնելիս այդ երկրի՝ շահագործմանը և նավիգացիային վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը պետք է համաձայնեցվեն մյուս Կողմի ավիաընկերությունների հետ:
2. Մի Կողմի ավիաընկերությունները մյուս Կողմի տարածք մուտք գործելուց, դրա սահմանների ներսում գտնվելուց կամ դրանից մեկնելուց` այդ կողմի երկրի տարածք մուտքի կամ ելքի, ուղևորներին, անձնակազմին կամ օդանավի վրա բեռին վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը (ներառյալ կանոնկարգերը, որոնք վերաբերում են մուտքին, մաքսազերծմանը, ավիացիոն անվտանգությանը, իմիգրացիային, անձնագրերին, մաքսատուրքերին և կարանտինին կամ, փոստի դեպքում փոստային կանոնակարգերը) պետք է համաձայնեցվեն կամ ելնեն մյուս Կողմի ավիաընկերության նման ուղևորներին, անձնակազմին կամ բեռին ներկայացվող պահանջներից: