Հոդված 2
Հոդված 2
Իրավունքների տրամադրում
1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին տրամադրում է ավիաընկերությունների կողմից միջազգային օդային փոխադրումների իրականացման համար հետևյալ իրավունքները.
ա) առանց վայրէջք կատարելու իրավունքի իր տարածքի վրայով թռչելու իրավունք,
բ) իր տարածքում ոչ կոմերցիոն նպատակներով կանգառներ կատարելու իրավունք, և
գ) սույն Համաձայնագրով մատնանշված այլ իրավունքներ:
2. Այս Հոդվածում ոչինչ չպետք է դիտարկվի որպես իրավունքի տրամադրում մի Կողմի ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին մյուս Կողմի տարածքում ուղևորների նստեցման, իրենց ուղեբեռների, բեռի կամ փոստի փոխհատուցմամբ փոխադրման համար, որոնք որպես նպատակակետ ունեն այդ մյուս Կողմի տարածքում այլ կետ: