Հոդված 11
Հոդված 11
Արդար մրցակցություն
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է երկու Կողմերի նշանակված ավիաընկերություններին տրամադրի մրցակցելու արդար և հավասար հնարավորություն` սույն Համաձայնագրով կարգավորվող միջազգային օդային փոխադրումների իրականացման համար:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է թույլատրի յուրաքանչյուր նշանակված ավիաընկերությանը որոշելու իր կողմից առաջարկվող միջազգային օդային փոխադրումների հաճախականությունը և տարողությունը՝ հիմք ընդունելով շուկայական կառուցվածքի կոմերցիոն նկատառումները: Այս իրավունքին համապատասխան՝ Կողմերից և ոչ մեկը չպետք է միակողմանիորեն սահմանափակի մյուս Կողմի նշանակված ավիաընկերության կողմից իրականացվող փոխադրումների ծավալները, հաճախականությունը կամ ծառայության կանոնավորությունը, կամ օդանավի տեսակը կամ տեսակները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կարող է պահանջվել մաքսային, տեխնիկական, շահագործման կամ շրջակա միջավայրի պատճառներով՝ ըստ Կոնվենցիայի Հոդված 15-ի ընդհանուր պայմանների:
3. Ելնելով սույն Համաձայնագրի նպատակներից, Կողմերից և ոչ մեկը չպետք է հարկադրի մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը` տարողականության, հաճախականության կամ փոխադրումների վերաբերյալ առաջին մերժման իրավունք, բեռնվածության որոշակի մակարդակի պահպանում, առարկությունների բացակայության վճար և ցանկացած այլ պահանջ:
4. Կողմերից ոչ մեկը չպետք է պահանջի հաստատման համար մյուս Կողմի ավիաընկերություններից չարտերային փոխադրումների չվացուցակների, ծրագրերի կամ շահագործման պլանների գրանցում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նման պահանջները առաջ են քաշվում ոչ խտրական հիմքի վրա սույն Հոդվածի 2-րդ կետով նախատեսված ընդհանուր պայմանների ապահովման նպատակներով, կամ սույն Համաձայնագրի հավելվածում նշվող կոնկրետ դրույթների համաձայն: Եթե Կողմը պահանջում է գրանցումներ տեղեկատվական նպատակների համար, ապա այն պետք է նվազագույնի հասցնի վարչարարական բեռը գրանցման հետ կապված պահանջների և ընթացակարգերի մասով օդային տրանսպորտի միջնորդների և մյուս Կողմի նշանակված ավիաընկերությունների նկատմամբ: