Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Վեճերի լուծման կարգը

1. Սույն Համաձայնագրի շրջանակում ծագած ցանկացած վեճ, բացառությամբ նրանց, որոնք կարող են ծագել Հոդված 12-ի 3-րդ կետով (Գնագոյացում), որը չի լուծվում պաշտոնական խորհրդակցությունների առաջին փուլում, Կողմերի համաձայնությամբ կարող է փոխանցվել որոշման կայացման համար որևէ անձի կամ մարմնի: Եթե Կողմերը չեն համաձայնվում, վեճը Կողմերից որևէ մեկի պահանջով պետք է ներկայացվի իրավարար դատարան` ներքոհիշյալ ընթացակարգերի համաձայն:

2. Իրավարար դատարանը պետք է կազմված լինի 3 միջնորդ դատավորներից և գործի հետևյալ կարգով.

ա) Իրավարար միջնորդման պահանջի ստացման օրվանից 30 օրվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ պետք է նշանակի մեկական միջնորդ դատավոր: Այս երկու միջնորդների նշանակումից հետո 60 օրվա ընթացքում նրանց համաձայնությամբ պետք է նշանակվի երրորդ միջնորդ, որը կգործի որպես իրավարար դատարանի նախագահը.

բ) Եթե կողմերից որևէ մեկը չի նշանակում միջնորդ, կամ եթե երրորդ միջնորդը չի նշանակվում սույն կետի ա) ենթակետի համաձայն, ապա Կողմերից ցանկացածը կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Խորհրդի Նախագահին անհրաժեշտ միջնորդի կամ միջնորդների նշանակման համար 30 օրվա ընթացքում: Եթե Խորհրդի Նախագահը Կողմերից մեկի հետ նույն ազգության է, ապա Նախագահի առաջին տեղակալը, որը չի որակազրկվի նշված հիմքով, պետք է նշանակում կատարի:

3. Քանի դեռ այլ կերպ չի համաձայնեցվել, իրավարար դատարանը պետք է որոշի իր իրավասությունների սահմանները սույն Համաձայնագրին համապատասխան և պետք է ստեղծի իր սեփական ընթացակարգային կանոնները: Դատարանը, ձևավորվելուն պես, կարող է խորհուրդ տալ ժամանակավոր աջակցության միջոցառում մինչև իր վերջնական որոշման կայացնելը: Դատարանի հրահանգով կամ Կողմերից որևէ մեկի պահանջով իրավարարման ենթակա հիմնախնդիրների պարզաբանման և յուրահատուկ ընթացակարգերի որոշման համար պետք է կազմակերպվի Կոնֆերանս Դատարանի վերջնական ձևավորումից հետո ոչ ուշ, քան 15 օր հետո:

4. Քանի դեռ այլ կերպ չի համաձայնեցվել կամ այդպես է հրահանգվել Դատարանի կողմից, յուրաքանչյուր Կողմ պետք է ներկայացնի Հուշագիր՝ Դատարանի ամբողջական ձևավորումից 45 օրվա ընթացքում: Պատասխանները պետք է ուժի մեջ մտնեն 60 օր հետո: Դատարանը պետք է լսումներ կազմակերպի Կողմերից որևէ մեկի պահանջով կամ իր սեփական նախաձեռնությամբ՝ պատասխաններն ուժի մեջ մտնելուց 15 օրվա ընթացքում:

5. Դատարանը պետք է փորձի գրավոր որոշում կայացնել լսումների ավարտից 30 օրվա ընթացքում, կամ, եթե չեն կազմակերպվել լսումներ, երկու պատասխանների ներկայացնելու օրվանից հետո: Դատարանի մեծամասնության որոշումը պետք է գերակայի:

6. Կողմերը կարող են որոշման վերաբերյալ մեկնաբանության պահանջ ներկայացնել այդ որոշման կայացումից հետո 15 օրվա ընթացքում և ցանկացած պարզաբանում պետք է տրամադրվի այդպիսի պահանջից 15 օրվա ընթացքում:

7. Յուրաքանչուր Կողմ, իր ազգային օրենսդրությանը համապատասխանության աստիճանից ելնելով, պետք է լիարժեք գործողության մեջ դնի ցանկացած որոշում կամ Միջնորդ դատարանի կայացրած որոշումը:

8. Միջնորդ դատարանի ծախսերը, ներառյալ միջնորդ դատավորների վճարներն ու ծախսերը, պետք է հավասարաչափ բաշխվեն Կողմերի միջև: Սույն հոդվածի 2բ/ ենթակետում նշված ընթացակարգերի առնչությամբ ԻԿԱՕ-ի Խորհրդի Նախագահի կողմից կատարված ծախսերը պետք է դիտարկվեն որպես իրավարար ծախսերի մաս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։