Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Ուժի մեջ մտնելու կարգը

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն պես ուժը կորցրած կհամարվի Քաղաքացիական ավիացիայի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված Համաձայնագիրը:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալները, հանդես գալով որպես համապատասխան Կառավարության լիազոր ներկայացուցիչ, ստորագրում են սույն Համաձայնագիրը:

Սույն Համաձայնագիրը կազմված է 2008թ. նոյեմբերի 21-ին երկու հավասարազոր բնօրինակից` հայերեն և անգլերեն լեզուներով:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Կանոնավոր օդային փոխադրումներ

Բաժին 1

Երթուղիներ

Սույն Հավելվածով յուրաքանչյուր Կողմի նշանակված ավիաընկերությունները պետք է, իրենց նշանակման պայմանների համաձայն, իրավունք ունենան իրականացնել կետերի միջև կանոնավոր միջազգային օդային փոխադրումներ հետևյալ երթուղիներով.

Ա. Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների համար երթուղիներ՝

1. Հայաստանի Հանրապետությունից դուրս ընկնող կետերից Հայաստանի Հանրապետությունով և միջանկյալ կետերով դեպի Միացյալ Նահանգների կետ կամ կետեր և դրանից դուրս:

2. Զուտ բեռնափոխադրումային ծառայության կամ ծառայությունների համար Միացյալ Նահանգների և ցանկացած կետի կամ կետերի միջև:

Բ. Միացյալ Նահանգների Կառավարության կողմից նշանակված ավիաընկերության կամ ավիաընկերությունների համար երթուղիներ՝

1. Միացյալ Նահանգներից դուրս ընկնող կետերից Միացյալ Նահանգներով և միջանկյալ կետերով դեպի Հայաստանի Հանրապետության նշանակված նպատակակետը կամ նպատակակետերը երկրի ներսում և դրանից դուրս:

2. Զուտ բեռնափոխադրումային ծառայության կամ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության և ցանկացած կետի կամ կետերի միջև:

Բաժին 2

Շահագործման ճկունություն

Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն կարող է որևէ կամ բոլոր չվերթների վրա՝ ըստ իր ընտրության՝

1. շահագործել միակողմանի կամ երկկողմանի չվերթներ.

2. մեկ օդանավով չվերթներ շահագործելիս միավորել չվերթների տարբեր համարները.

3. շահագործել չվերթներ դեպի Կողմերի տարածքներից դուրս, միջանկյալ, ինչպես նաև սահմաններից դուրս և Կողմերի տարածքներում գտնվող կետերով ցանկացած համադրությամբ և հերթականությամբ երթուղիներով:

4. ցանկացած կետում կամ կետերում բաց թողնել կանգառներ:

5. երթուղիների ցանկացած կետում իր մեկ օդանավի ուղևորներին տեղափոխել իր մեկ այլ օդանավ, և

6. սպասարկել կետեր իր տարածքի ցանկացած կետից դուրս օդանավի կամ չվերթների փոխարինմամբ կամ առանց դրա, և կարող է հանրությանը առաջարկել և գովազդել այդպիսի ծառայությունները՝ որպես անկանգառ չվերթներ.

առանց նպատակակետերի կամ աշխարհագրական սահմանափակումների և առանց սույն Համաձայնագրով այլ դեպքերում թույլատրելի փոխադրումների իրականացման որևէ իրավունքի դադարեցման` պայմանով, որ, բացառությամբ բեռնափոխադրումների, ծառայությունը սպասարկում է ավիաընկերությանը նշանակած Կողմի տարածքի մի կետը:

Բաժին 3

Այլ օդանավի վրա տեղափոխում

Վերոհիշյալ երթուղիների որևէ հատվածում կամ հատվածներում ցանկացած նշանակված ավիաընկերություն կարող է իրականացնել միջազգային օդային փոխադրումներ` առանց երթուղու ցանկացած կետում շահագործվող օդանավի տիպի և քանակի փոփոխության սահմանափակման, պայմանով, որ բացառությամբ բոլոր բեռնափոխադրումները, մեկնման ժամանակ այդ կետից դեպի սահմաններից դուրս փոխադրումը հանդիսանում է ավիաընկերությանը նշանակած Կողմի տարածքից փոխադրման շարունակություն, իսկ դեպի ներս ժամանման ժամանակ, ավիաընկերությանը նշանակած Կողմի տարածք փոխադրումը հանդիսանում է այդ կետից հետո սահմաններից դուրս փոխադրման շարունակությունը:

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Չարտերային օդային փոխադրումներ

Բաժին 1

Ա. Յուրաքանչյուր Կողմի նշանակված ավիաընկերությունները, ըստ սույն Հավելվածի, համաձայն իրենց նշանակման պայմանների, իրավունք ունեն իրականացնելու ուղևորների (և նրանց ուղեբեռի) և/կամ բեռի (ներառյալ, բայց առանց սահմանափակման, բեռնափոխադրման, մասնատված և համակցված /ուղևոր /բեռ/չարտերային փոխադրումներ) միջազգային չարտերային փոխադրումներ.

1. Ավիաընկերությանը նշանակած Կողմի տարածքում կետի կամ կետերի և մյուս Կողմի տարածքում կետի կամ կետերի միջև.

2. Ավիաընկերությանը նշանակած Կողմի տարածքում ցանկացած կետի կամ կետերի և երրորդ երկրի կամ երկրների ցանկացած կետի կամ կետերի միջև, պայմանով, որ բացառությամբ չարտերային բեռնափոխադրումները, նման փոխադրումը` օդանավը փոխելով կամ առանց փոխելու, կազմում է շարունակական շահագործման մի մասը, որը ներառում է իր երկիր ծառայությունների իրականացում` իր երկրի և մյուս Կողմի տարածքի միջև տեղական փոխադրումների նպատակով:

Բ. Սույն Հավելվածով նախատեսված ծառայությունների իրականացման ժամանակ սույն Հավելվածով Կողմերից յուրաքանչյուրի նշանակված ավիաընկերությունները պետք է նաև իրավունք ունենան՝

1. Կանգառներ իրականացնել Կողմերից յուրաքանչյուրի տարածքում կամ դրանից դուրս ցանկացած կետերում.

2. փոխադրելու տարանցիկ ուղևորներին մյուս Կողմի տարածքով.

3. Մի Կողմի տարածքում սկսվող միևնույն օդանավի երթևեկությունը միավորել մյուս Կողմի տարածքում սկսված երթևեկության և երրորդ երկրների տարածքում սկսված երթևեկությունների հետ:

4. իրականացնելու միջազգային օդային փոխադրում առանց որևէ սահմանափակման, որը կվերաբերի երթուղու ցանկացած կետում շահագործվող օդանավի տեսակի կամ քանակի փոփոխությանը, պայմանով, որ բացառությամբ չարտերային բեռնափոխադրումների մեկնման ժամանակ այդ կետից դեպի սահմաններից դուրս փոխադրումը հանդիսանում է ավիաընկերությանը նշանակած Կողմի տարածքից փոխադրման շարունակություն, իսկ դեպի դուրս ժամանման ժամանակ ավիաընկերությանը նշանակած Կողմի տարածք փոխադրումը հանդիսանում է այդ կետի սահմաններից դուրս փոխադրման շարունակությունը:

Գ. Յուրաքանչյուր Կողմ պետք է դրական մոտեցում ցուցաբերի բարեհաճության և փոխադարձության հիմունքներով մյուս Կողմի ավիաընկերությունների՝ սույն Հավելվածով չնշվող օդային փոխադրումների իրականացման համար հայտերի ուսումնասիրություններին:

Բաժին 2

Ա. Կողմերից ցանկացածի որևէ նշանակված ավիաընկերությունը, որն իրականացնում է միջազգային օդային չարտերային փոխադրում՝ սկսվող Կողմերից որևէ մեկի տարածքում սկսվող՝ մեկ ուղղությամբ կամ երկկողմանի հիմունքներով, պետք է ընտրություն ունենա համապատասխանելու իր կամ մյուս Կողմի չարտերային օրենքներին, կանոնակարգերին և կանոններին, կամ մյուս Կողմի օրենքներին, կանոնակարգերին և կանոններին: Եթե Կողմն իր մեկ կամ մեկից ավելի ավիաընկերությունների նկատմամբ կիրառում է տարբեր կանոններ, կանոնակարգեր, ժամկետներ, պայմաններ կամ սահմանափակումներ, կամ տարբեր երկրների ավիաընկերությունների նկատմամբ, յուրաքանչյուր նշանակված ավիաընկերությունը պետք է ենթակա լինի նվազագույն խիստ սահմանափակումների նման չափորոշչին:

Բ. Այնուամենայնիվ, վերոհիշյալ կետում նշվածից ոչինչ չպետք է սահմանափակի որևէ Կողմի իրավունքները, պահանջելու սույն Հոդվածով նշանակված որևէ Կողմի ավիաընկերություններին հավատարիմ մնալ պահպանելու ուղևորների միջոցների պաշտպանությանը, և ուղևորների փոխադրումից հրաժարվելու ու դրամական միջոցների վերադարձման իրավունքների պահանջները:

Բաժին 3

Բացառությամբ նախորդ պարբերությունում հիշատակվող սպառողի պաշտպանության կանոնների, Կողմերից ոչ մեկը չպետք է սույն Հավելվածով մյուս Կողմի նշանակված ավիաընկերությունից այդ մյուս Կողմի կամ երրորդ երկրի տարածքից մեկ ուղղությամբ կամ երկկողմանի փոխադրումները իրականացնելու առնչությամբ փաստաթղթերի ներկայացման պահանջ ներկայացնի ավելին, քան համապատասխանության դեկլարացիան/հայտագիրը, համաձայն սույն Հավելվածի 2-րդ Բաժնում նշված կիրառելի օրենքների, կանոնակարգերի և կանոնների, կամ հրաժարում նման օրենքներից, կանոնակարգերից կամ կանոններից, համաձայնեցված հավակնորդ ավիացիոն իշխանությունների հետ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2009թ. հունիսի 16-ին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։