Հոդված 3
Հոդված 3
Նշանակում և իրավունքների տրամադրում
1. Կողմերից յուրաքանչյուրը պետք է իրավունք ունենա սույն Համաձայնագրին համապատասխան միջազգային օդային փոխադրումներ իրականացնելու համար նշանակել այնպիսի թվով ավիաընկերություններ, ինչպիսին ցանկանա, և կասեցնի կամ փոփոխի այդպիսի նշանակումները: Այդպիսի նշանակումները պետք է փոխանցվեն մյուս Կողմին գրավոր դիվանագիտական ուղիներով, և պետք է մատնանշեն՝ արդյոք ավիաընկերությունը լիազորված է Հավելված 1-ում կամ Հավելված 2-ում կամ երկուսում էլ նշված օդային փոխադրումների իրականացման համար:
2. Նման նշանակման և նշանակված ավիաընկերությունից հայտ ստանալուն պես, տեխնիկական թույլտվությունների և շահագործման լիազորությունների համար նախատեսված ձևով և մեթոդով մյուս Կողմը պետք է տրամադրի համապատասխան լիազորություններ և թույլտվություններ ընթացակարգային նվազագույն հետաձգումներով, պայմանով, որ՝
ա) այդ ավիաընկերության զգալի սեփականությունը և արդյունավետ վերահսկողությունը պատկանում են այդ ավիաընկերությունը նշանակող Կողմին, այդ Կողմի հպատակ անձանց, կամ երկուսին միաժամանակ.
բ) նշանակված ավիաընկերությունը որակավորված է բավարարելու հայտը կամ հայտերը դիտարկող Կողմի սովորաբար կիրառվող միջազգային օդային փոխադրումների իրականացման օրենքների և կանոնակարգերի համաձայն, և
գ) ավիաընկերությանը նշանակող Կողմը պահպանում և կիրառում է Հոդված 6-ում (Թռիչքային ապահովություն) և Հոդված 7-ում (Ավիացիոն անվտանգություն) նշված չափանիշները: