Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Կոմերցիոն հնարավորություններ

1. Կողմերից յուրաքանչյուրի ավիաընկերությունները պետք է իրավունք ունենան օդային փոխադրումների խթանման համար մյուս Կողմի տարածքում հիմնադրել գրասենյակներ:

2. Յուրաքանչյուր Կողմի նշանակված ավիաընկերությունները պետք է իրավունք ունենան մյուս Կողմի՝ մուտք գործելուն, բնակություն հաստատելուն և աշխատելուն վերաբերող օրենքներին և կանոնակարգերին համապատասխան բերել և պահպանել մյուս Կողմի տարածքում կառավարչական, վաճառքի, տեխնիկական, գործառնական և այլ մասնագետներով համալրված աշխատակազմ, որը պահանջվում է օդային փոխադրումների ապահովման համար:

3. Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն մյուս Կողմի տարածքում պետք է իրավունք ունենա իրականացնելու իր սեփական վերգետնյա սպասարկումը («ինքնասպասարկում»), կամ իր հայեցողությամբ ընտրելու այդպիսի ծառայությունների գծով մրցակցող գործակալներից ամբողջական կամ մասնակի սպասարկման համար: Այդ իրավունքները պետք է ենթակա լինեն միայն ֆիզիկական սահմանափակումներին՝ բխող օդանավակայանի անվտանգության նկատառումներից: Այն պարագայում, երբ նկատառումները խոչընդոտում են ինքնասպասարկմանը, վերգետնյա ծառայությունները պետք է մատչելի լինեն բոլոր ավիաընկերություններին հավասար պայմաններով, վճարները պետք է հիմնված լինեն տրամադրվող ծառայությունների արժեքների վրա, և նման ծառայությունները պետք է համեմատելի լինեն նման ծառայությունների տեսակին և որակին այնպես, ինչպես եթե հնարավոր լիներ ինքնասպասարկումը:

4. Կողմերից յուրաքանչյուրի ցանկացած ավիաընկերություն մյուս Կողմի տարածքում կարող է ուղղակիորեն ներգրավվել օդային փոխադրումների վաճառքի կազմակերպման մեջ, և ավիաընկերության հայեցողությամբ, իր գործակալների միջոցով՝ բացառությամբ դեպքերի, որոնք առանձնակիորեն սահմանված են երկրի չարտերային կանոնակարգերով (այն երկրի, որտեղից սկսվում է չարտերային փոխադրումը), որոնք վերաբերում են ուղևորների միջոցների պաշտպանությանը և փոխադրումից հրաժարվելու ու դրամական միջոցների վերադարձման պայմաններին: Յուրաքանչյուր ավիաընկերություն պետք է իրավունք ունենա վաճառելու այդպիսի փոխադրումները և ցանկացած անձ պետք է ազատ լինի այդպիսի փոխադրում գնելու հարցում այդ երկրի արժույթով կամ ազատ փոխարկելի արտարժույթով:

5. Յուրաքանչյուր ավիաընկերություն պետք է իրավունք ունենա, ըստ պահանջի փոխարկելու և իր երկիր փոխանցելու տեղական եկամուտները, որոնք գերազանցում են տեղային վճարումների գումարները: Փոխարկումն ու փոխանցումը պետք է թույլատրվի արագ կերպով առանց արգելքների կամ հարկման` կիրառելով փոխանցման համար փոխադրողի նախնական հայտի օրվա ընթացիկ գործառնությունների ու փոխանցումների համար սահմանված փոխարժեքը:

6. Յուրաքանչյուր Կողմի ավիաընկերություններին պետք է թույլատրվի մյուս Կողմի տարածքում տեղական ազգային արժույթով վճարել տեղական ծախսերի, ներառյալ վառելիքի գնման համար: Իրենց հայեցողությամբ, յուրաքանչյուր Կողմի ավիաընկերությունները կարող են այդպիսի ծախսերի դիմաց մյուս Կողմի տարածքում վճարել ազատ փոխարկելի արժույթով՝ տեղական արտարժույթի կանոնակարգերի համաձայն:

7. Համաձայնեցված երթուղիներով լիազորված ծառայությունների շահագործման կամ կասեցման համար, մի Կողմի ցանկացած նշանակված ավիաընկերությունը կարող է համագործակցության մարքեթինգային պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչպիսիք են՝ նստատեղերի փաթեթի, կոդերի համատեղ շահագործման կամ վարձակալության/լիզինգի համաձայնագրեր՝

ա) Կողմերից յուրաքանչյուրի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ,

բ) երրորդ երկրի ավիաընկերության կամ ավիաընկերությունների հետ, և

գ) ցանկացած երկրի՝ ցամաքային փոխադրման ծառայությունների մատակարարի հետ,

պայմանով, որ այդպիսի պայմանավորվածությունների բոլոր մասնակիցներն (i) ունեն համապատասխան իրավասություն և (ii) բավարարում են նման պայմանավորվածությունների նկատմամբ սովորաբար կիրառվող պահանջներին:

8. Չնայած սույն Համաձայնագրի ցանկացած այլ պայմանի, ավիաընկերություններին և երկու Կողմերի՝ բեռների փոխադրման անուղղակի մատակարարներին պետք է թույլատրվի, առանց սահմանափակման, շահագործել միջազգային օդային փոխադրման հետ կապված փոխադրման ցանկացած մակերևույթ բեռի համար մյուս Կողմերի տարածքների ցանկացած կետեր կամ կետերից, կամ երրորդ երկրներում, ներառյալ՝ մաքսային ընթացակարգերով փոխադրում դեպի բոլոր օդանավակայաններ և բոլոր օդանավակայաններից, և ներառյալ, որտեղ կիրառելի է, գրավադրված բեռը տեղափոխելու իրավունք՝ ըստ կիրառվող օրենքների և կանոնակարգերի: Ցամաքով կամ օդով տեղափոխվող այդպիսի բեռը պետք է մուտքի հնարավորություն ունենա օդանավակայանային մաքսազերծմանը և մաքսային հարմարանքներին/սարքերին: Ավիաընկերությունները կարող են ընտրություն կատարել իրականացնելու իրենց սեփական վերգետնյա (ցամաքային փոխադրումը կամ դա ապահովել ցամաքային այլ փոխադրողների հետ համաձայնագրերի միջոցով, ներառյալ՝ վերգետնյա փոխադրում, իրականացվող այլ ավիաընկերությունների և բեռի տեղափոխման անուղղակի մատակարարները կողմից: Բեռի նման խառը բնույթի ծառայությունները կարող են առաջարկվել միանվագ հիմունքով՝ օդային և ցամաքային փոխադրման դիմաց միավորված գնի միջոցով, պայմանով, որ առաքողները չեն շփոթեցվել նման փոխադրման վերաբերյալ փաստերի առնչությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։