Հոդված 9
Հոդված 9
Մաքսատուրքեր և մաքսային վճարներ
1. Մի Կողմի տարածք ժամանելուն պես մյուս Կողմի նշանակված ավիաընկերությունների կողմից միջազգային օդային փոխադրում իրականացնող օդանավերը, իրենց ստանդարտ սարքավորումները, վերգետնյա սարքավորումները, վառելիքը, քսայուղերը, սպառվող տեխնիկական նյութերը, պահեստամասերը (ներառյալ շարժիչները), օդանավի պաշարները (ներառյալ, բայց չսահմանափակվելով այնպիսի ապրանքներով, ինչպիսիք են՝ սննդամթերքը, ոչ ոգելից խմիչքները և հեղուկները, ծխախոտը և այլ ապրանքները, որոնք նախատեսված էին թռիչքի ընթացքում ուղևորներին սահմանափակ քանակությամբ վաճառելու կամ նրանց կողմից սպառելու համար), և այլ ապրանքներ՝ նախատեսված միմիայն միջազգային օդային փոխադրման մեջ ներգրավված օդանավի շահագործման կամ դրա ընթացքում սպառման համար, պետք է փոխադարձության սկզբունքով ազատվեն ներմուծման բոլոր տեսակի արտահանման սահմանափակումներից, գույքահարկերից և կապիտալահարկերից, մաքսատուրքերից, ակցիզային հարկերից և նմանատիպ վարձերից և վճարներից, որոնք ա) հարկվում են ազգային իշխանությունների կողմից, և բ) հիմնված չեն մատուցվող ծառայությունների արժեքի վրա, պայմանով, որ այդպիսի սարքավորումները և նյութերը մնում են օդանավի վրա:
2. Փոխադարձության հիմքով, բացի մատուցված ծառայության արժեքի վրա հիմնված գանձումներից, նախատեսվում է նաև սույն Հոդվածի 1-ին կետում նշված տուրքերից, վարձերից և վճարներից ազատում հետևյալ ապրանքների համար.
ա) օդանավի բորտային պաշարները՝ ներմուծված Կողմի պետության տարածք կամ Կողմերից մեկի տարածքում ստացված և օդանավի բորտ վերցված հիմնավորված քանակով մյուս Կողմի ավիաընկերության մեկնող օդանավի բորտում կիրառելու համար, որն իրականացնում է միջազգային օդային փոխադրում, նույնիսկ եթե օգտագործման համար նախատեսված այդպիսի պաշարները միայն չվերթի այն հատվածի համար են, որն իրականացվել է դրանք օդանավ բեռնող Կողմի տարածքի վրայով:
բ) վերգետնյա սարքավորումները և պահեստամասերը (ներառյալ՝ շարժիչները)՝ ներմուծված մի Կողմի տարածք մյուս Կողմի՝ միջազգային օդային փոխադրումների իրականացման համար շահագործվող օդանավերի սպասարկման, տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման նպատակներով.
գ) վառելիքը, քսայուղերը և սպառվող տեխնիկական պաշարները ներմուծվող կամ միջազգային օդային փոխադրումներում ներգրավված Կողմի տարածքում օգտագործման համար, նույնիսկ, երբ այդ պաշարները օգտագործվելու են Կողմի այն տարածքի վրայով անցնելիս, որտեղ դրանք օդանավ են վերցվել, և
դ) վաճառքի խթանման և գովազդային նյութեր՝ ներմուծված մի երկրի տարածք կամ Պայմանավորվող Կողմերից մեկի տարածքում ստացված և օդանավ վերցված, հիմնավորված քանակությամբ, Պայմանավորվող մյուս Կողմի միջազգային օդային փոխադրումներում ներառված ավիաընկերության մեկնող օդանավի վրա օգտագործման համար, նույնիսկ եթե մեկնող օդանավի վրա օգտագործման համար են նախատեսված չվերթի միայն այն հատվածի վրա, որն իրականացվում է Կողմի տարածքի վրայով, որտեղ դրանք օդանավ են բեռնվել:
3. Սույն Հոդվածի 1 և 2 կետերում նշված սարքավորումները և պաշարները ըստ պահանջի կարող են համապատասխան իշխանությունների հսկողության կամ վերահսկողության տակ դրվել:
4. Սույն Հոդվածով նախատեսված արտոնությունները պետք է նաև տրամադրվեն այն դեպքերում, երբ մի Կողմի նշանակված ավիաընկերությունները պայմանագրեր են կնքել այլ ավիաընկերությունների հետ, որը նմանապես օգտվում է մյուս կողմի այդպիսի արտոնություններից մյուս Կողմի տարածք սույն Հոդվածի 1-ին և 2-րդ կետերով մատնանշված նյութերի փոխառության կամ տեղափոխման նպատակներով: