Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 16. ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

գործել է մինչև 2004-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 16. ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, հասարակության շահերից ելնելով կամ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև պետության կողմից ոչ առևտրային օգտագործման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանց արտոնագրատիրոջ համաձայնության իրավասու է օգտագործել կամ լիազորել երրորդ անձանց օգտագործելու գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը (հարկադրական լիցենզիա)` դրա մասին 10-օրյա ժամկետում իրազեկ պահելով արտոնագրատիրոջը և նրան ապահովելով համարժեք դրամական փոխհատուցում` նկատի ունենալով յուրաքանչյուր դեպքի հանգամանքները և հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը:

2. Եթե գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը հայտը ներկայացնելու թվականից չորս տարվա կամ արտոնագիր տալու օրվանից երեք տարվա ընթացքում (ընդ որում, պետք է կիրառվի ավելի ուշ լրացող ժամկետը) չի օգտագործվել կամ օգտագործվել է անբավարար, նշված ժամկետը լրանալուց հետո արտոնագրատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքելու համաձայնության չհասնելու դեպքում գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն օգտագործել ցանկացող յուրաքանչյուր անձ հարկադրական լիցենզիայի խնդրանքով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Այդ դեպքում լիցենզիան տրվում է, եթե արտոնագրատերը չապացուցի, որ գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը ոչ բավականաչափ օգտագործելը կամ չօգտագործելը պայմանավորված է հարգելի պատճառներով:

3. Եթե արտոնագրով պաշտպանվող` տնտեսական մեծ նշանակություն ունեցող գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը չի կարող առանց մեկ այլ արտոնագրով («առաջին արտոնագրով») պաշտպանվող գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշը արտոնագրատիրոջ իրավունքները խախտելու, լիցենզային պայմանագիր կնքելու համաձայնության չհասնելու դեպքում նշված («երկրորդ արտոնագրի») արտոնագրատերը հարկադրական լիցենզիայի խնդրանքով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Խնդրանքը բավարարելու դեպքում «առաջին արտոնագրի» արտոնագրատերը փոխադարձաբար իրավունք ունի ստանալ «երկրորդ արտոնագրով» պաշտպանված օբյեկտի օգտագործման հարկադրական լիցենզիա: Հարկադրական լիցենզիայով ստացված իրավունքն արտոնագրատերը կարող է զիջել այլ անձի` միայն իր արտոնագրից բխող իրավունքների հետ միասին:

4. Հարկադրական լիցենզիան կարող է լինել միայն հասարակ (ոչ բացառիկ) և, կախված դրա նպատակից, տրվում է որոշակի ժամկետով ու պայմաններով, հիմնականում` ներքին շուկայի պահանջարկն ապահովելու համար:

5. Կիսահաղորդչային տեխնոլոգիաների դեպքում հարկադրական լիցենզիան կարող է նախատեսել միայն պետությունը` ոչ առևտրային օգտագործման, ինչպես նաև դատական կամ վարչական մարմինները` հակամրցակցային գործողությունները շտկելու համար:

6. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը հարկադրական լիցենզիա ստացած անձը կարող է փոխանցել միայն կազմակերպության այն մասի հետ միասին, որտեղ իրականացվում է նշված օբյեկտի օգտագործումը:

7. Հարկադրական լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվում, եթե իրավասու մարմնի եզրակացության համաձայն` դրան հանգեցնող հանգամանքները համարվում են վերացած, և դրանց կրկնվելը քիչ հավանական է: Այդ դեպքում պետք է հաշվի առնվեն և պաշտպանվեն հարկադրական լիցենզիա ստացած անձանց օրինական շահերը: Հիմնավորված հարցումների դեպքում նշված մարմինն իրավասու է վերանայել այդ հանգամանքների շարունակվող առկայությունը:

8. Հարկադրական լիցենզիա տրամադրելուն և դրա հետ կապված վճարումների չափերին, կարգին ու ժամկետներին վերաբերող վեճերը լուծվում են դատական կարգով:

9. Հարկադրական լիցենզիա տրամադրելու պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։