Հոդված 6. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 6. ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Որպես օգտակար մոդել` օրենքով սահմանված կարգով պահպանվում է նոր և արդյունաբերորեն կիրառելի այն լուծումը, որը վերաբերում է արտադրության միջոցների և սպառման առարկաների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի կառուցվածքային իրականացմանը (օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմաններ):
2. Օգտակար մոդելը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:
3. Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչև օգտակար մոդելի առաջնության թվականը ներկայացված օգտակար մոդելի հետ նույնանշանակ միջոցների մասին աշխարհում հրատարակված հանրամատչելի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև գերատեսչություն ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը գերատեսչությունը կհրապարակի հետագայում:
4. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որևէ անձի կողմից օգտակար մոդելի էության հրապարակային բացահայտումը (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն), եթե դա կատարվել է օգտակար մոդելի հայտը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում:
5. Օգտակար մոդելն արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է դա պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:
6. Արտոնագրաունակ օգտակար մոդելներ չեն համարվում` եղանակները, նյութերը, մանրէի շտամը, բույսերի և կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը, դրանց կիրառումը նոր նշանակությամբ, ինչպես նաև սույն օրենքի 5 հոդվածի 8-րդ կետում նշված օբյեկտները: