Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 32. ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ և ԴՐԱ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

գործել է մինչև 2004-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 32. ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ և ԴՐԱ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

1. Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա, արտոնագիր տալու համար սահմանված տուրքի վճարման դեպքում գերատեսչությունը գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը գրանցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան) և, անկախ արտոնագրատերերի թվից, նրանց տալիս է մեկ արտոնագիր:

2. Արտոնագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է գերատեսչությունը:

3. Արտոնագրում տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղում է գերատեսչությունը` արտոնագրատիրոջ պահանջով:

4. Արդյունաբերական սեփականության օբյեկտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ գերատեսչությունն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, հրապարակում է գյուտերի և օգտակար մոդելների լրիվ նկարագրությունները:

5. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է գերատեսչությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։