Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

գործել է մինչև 2004-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 36. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

1. Հեղինակության յուրացումը, համահեղինակության պարտադրումը, մինչև հայտ ներկայացնելն առանց հեղինակի համաձայնության հայտի էության հրապարակումը, ինչպես նաև ներկայացված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի էության բացահայտումը պետական արտոնագրային փորձագետի կողմից մինչև դրանց պաշտոնական հրապարակումն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Գերատեսչության պետական արտոնագրային փորձագետները և պաշտոնական անձինք ծառայության ժամանակ ու դրա ավարտից 2 տարի հետո հայտ ներկայացնելու, ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտոնագրի իրավունք ձեռք բերելու իրավունք չունեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։