Գլուխ 5 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 31. ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 31. ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ
1. Գյուտարարական մակարդակի բացակայության հիմքերով մերժված գյուտի հայտը, դրա մասին որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, հայտատուի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է փոխակերպվել օգտակար մոդելի հայտի, իսկ մինչև օգտակար մոդելի արտոնագիր տալու վերաբերյալ գերատեսչության որոշման ընդունումը` օգտակար մոդելի հայտը` գյուտի հայտի: Այդ պարագաներում պահպանվում է սկզբնական հայտի առաջնությունը:
2. Դիմում ներկայացնելու հիմքերն ու փոխակերպման կարգը սահմանում է գերատեսչությունը: