Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 37. ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Հոդված 37. ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
1. Սույն օրենքի 23, 26, 27, 29 և 30 հոդվածներում սահմանված ու հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել գերատեսչությունը:
2. Բաց թողնված ժամկետների վերականգնման մասին խնդրագիրը կարող է ներկայացնել նշված ժամկետի ավարտի օրվանից վեց ամսվա ընթացքում` կցելով դրան համապատասխան տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: