Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 27. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2004-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 27. ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայտատուի կամ երրորդ անձի խնդրագրի հիման վրա, որը կարող է տրվել մինչև հայտի ներկայացման օրվանից 7 տարին լրանալը, գերատեսչությունն անցկացնում է ըստ էության փորձաքննություն և տալիս է եզրակացություն` գյուտի` սույն օրենքի 5 հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին համապատասխանության վերաբերյալ:

2. Խնդրագիրը կարող է ներկայացվել նաև նշված ժամկետի ավարտից հետո` 12 ամսվա ընթացքում, լրացուցիչ տուրքի վճարման պայմանով:

3. Երրորդ անձից ստացված խնդրագրի մասին գերատեսչությունը ծանուցում է հայտատուին:

4. Ըստ էության փորձաքննության արդյունքում տրված եզրակացության մասին գերատեսչությունը տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին և նշված երրորդ անձին, եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է նրա խնդրագրի հիման վրա:

5. Գերատեսչության եզրակացությանը չհամաձայնելու դեպքում հայտատուն և երրորդ անձը, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, կարող են դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

6. Կրկնական փորձաքննության արդյունքում գերատեսչությունը տալիս է երկրորդ եզրակացությունը, ինչի մասին 10-օրյա ժամկետում ծանուցվում են հայտատուն և երրորդ անձը, եթե ըստ էության փորձաքննությունն անցկացվել է նրա խնդրագրի հիման վրա:

7. Հայտատուի դիմումի հիման վրա, որը կարող է տրվել եզրակացությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, գերատեսչությունը, հաշվի առնելով իր տված եզրակացությունը, համապատասխան որոշում է կայացնում հիմնական արտոնագիր տալու մասին և տասնօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին: Այդ դեպքում նախնական արտոնագրի գործողությունը դադարեցվում է հիմնական արտոնագիր տալու մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակման օրվանից:

8. Գերատեսչության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնել գերատեսչության բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Գերատեսչության կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան:

10. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման կարգը սահմանում է գերատեսչությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։