Հոդված 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության արտոնագրային գերատեսչությունը (այսուհետ` գերատեսչություն), սույն օրենքին համապատասխան ընդունում է արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտեր, անցկացնում է հայտերի փորձաքննություն, տալիս է արտոնագրեր, իրականացնում է սույն օրենքի կիրառմանն ու հրապարակային տեղեկատվությանը վերաբերող հրատարակչական գործունեություն, ապահովում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանությունը, ինչպես նաև իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեություն:
2. Գերատեսչությունն ունի բողոքարկման խորհուրդ, որը լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը:
3. Բողոքարկման խորհուրդը գործում է գերատեսչության հաստատած կանոնադրության հիման վրա: