Գլուխ 6 · ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 35. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 35. ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`
1) սույն օրենքի 34 հոդվածի համաձայն` արտոնագիրն ամբողջությամբ անվավեր է ճանաչվել.
2) արտոնագրատերն այդ մասին դիմում է ներկայացրել.
3) արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել:
2. Նախնական արտոնագրի գործողությունը դադարեցվում է վաղաժամկետ, եթե սույն օրենքի 27 հոդվածի համաձայն` դրա փոխարեն տրվել է հիմնական արտոնագիր:
3. Նախնական արտոնագրի գործողության դադարեցման մասին գերատեսչությունը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում: