Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 38. ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

գործել է մինչև 2004-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 38. ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը կարող են արտոնագրվել օտարերկրյա պետություններում:

2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել գերատեսչություն` տեղեկացնելով նաև օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին:

3. Եթե նշված հաղորդումն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում գերատեսչությունը, սույն օրենքի 4 հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերով, չի արգելում, ապա հայտը կարող է ներկայացվել օտարերկրյա պետություններ:

4. Սույն հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտումը հանգեցնում է պատասխանատվության` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։