Հոդված 8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ
Հոդված 8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ
1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով է դա ստեղծվել:
2. Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտն ստեղծվել է մեկից ավելի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանք համարվում են համահեղինակներ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ:
3. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական կամ կազմակերպական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:
4. Հեղինակության իրավունքն անօտարելի և անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունք է, որը գործում է անժամկետ:
5. Հեղինակն իրավունք ունի արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ:
6. Հեղինակն իրավունք ունի անվանակոչել իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտը: