Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Օգտագործվող տերմինները

Սույն Համաձայնագրում օգտագործվում են Կանոնադրությունում հիշատակվող, ինչպես նաև հետևյալ հասկացությունները.

ա) «Կառավարություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության Կառավարություն,

բ) «Բանկ» նշանակում է` Եվրասիական զարգացման բանկ,

գ) «Ներկայացուցչություն» նշանակում է` Բանկի ներկայացուցչությունը ք. Երևանում, ինչպես նաև այլ ներկայացուցչություններ, որոնք Կառավարության հետ համաձայնեցմամբ կարող են բացվել Հայաստանի Հանրապետության տարածքում Բանկի կողմից,

դ) «Բանկի խորհուրդ» նշանակում է` Բանկի կառավարման բարձրագույն մարմին, որը Կանոնադրության հիման վրա իրականացնում է Բանկի գործունեության ընդհանուր կառավարումը,

ե) «Բանկի շինություններ» նշանակում է` այն շենքերը և շենքերի մասերը, որոնք շենքի կամ շենքի մասին հարակից հողատարածքի հետ համատեղ օգտագործվում են Բանկի պաշտոնական նպատակներով և պատկանում են Բանկին կամ Ներկայացուցչությանը սեփականության, գույքային վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով,

զ) «Բանկի ավտոտրանսպորտ» նշանակում է` Բանկի կամ ներկայացուցչության ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի միավոր, ներառյալ` ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, ավտոմեքենաների կցասայլեր, թամբով քարշակների կիսակցասայլեր, ինչպես նաև հատուկ նշանակության ավտոմեքենաներ (նախատեսված բեռների որոշակի տեսակների տեղափոխման համար) և հատուկ ավտոմեքենաներ (նախատեսված տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային աշխատանքների կատարման համար), որոնք պատկանում են Բանկին սեփականության, գույքային վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով,

է) «Լիազոր ներկայացուցիչներ և նրանց տեղակալներ» նշանակում է` Բանկի խորհրդում Բանկի մասնակցի ներկայացուցիչներ` Կանոնադրության 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան,

ը) «Բանկի պաշտոնատար անձինք» նշանակում է` Բանկի վարչության նախագահ, Բանկի վարչության նախագահի տեղակալներ, Բանկի վարչության անդամներ,

թ) «Բանկի աշխատակիցներ» նշանակում է` Կանոնադրության համապատասխան` Բանկի գործունեության հետ կապված աշխատանքի համար Բանկի կամ Ներկայացուցչության կողմից Բանկի ներքին կանոններին և դրույթներին համապատասխան կերպով վարձված ողջ անձնակազմը` բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամավճարի պայմաններով ընդունված անձանց,

ժ) «Ընտանիքի անդամներ» նշանակում է` Բանկի պաշտոնատար անձանց և աշխատակիցների ընտանիքի անդամներ, ներառում է նրանց կանանց, ամուսիններին, երեխաներին, ծնողներին, ինչպես նաև նրանց հետ ապրող ընտանիքի այլ անդամներին, որոնք Բանկի, Ներկայացուցչության տվյալ պաշտոնատար անձանց և աշխատակիցների խնամակալության ներքո են,

ժա) «Մասնավոր տնային աշխատող» նշանակում է` այն անձը, որը տնային աշխատողի պարտականություններ է կատարում Բանկի, Ներկայացուցչության պաշտոնատար անձանց և աշխատակիցների համար և չի հանդիսանում Բանկի, Ներկայացուցչության աշխատակից,

ժբ) «Սպասարկման կոնկրետ տեսակների համար վճար» նշանակում է` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարումներ բյուջեին (գանձումներ, վճարներ և պետական տուրք), որոնց սպառիչ ցանկը նշված է սույն Համաձայնագրում,

ժգ) «Բանկի արխիվներ» նշանակում է` բոլոր գրառումները, նամակագրությունը, փաստաթղթերը և այլ նյութերը, ներառյալ ձեռագրերը, լուսանկարները և ֆիլմերը, ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը և գրավոր նյութերը, տեսաժապավենները և սկավառակները, ինչպես նաև տվյալներ պարունակող սկավառակները կամ ժապավենները, որոնք պատկանում են Բանկին, Ներկայացուցչությանը կամ Բանկի անունից որևէ մեկին,

ժդ) «Բանկի խորհրդակցություններ» նշանակում է` Բանկի կամ Ներկայացուցչության խորհրդակցություններ, ներառյալ Բանկի կամ Ներկայացուցչության կողմից հրավիրվող բոլոր միջազգային կոնֆերանսները կամ խորհրդակցությունները և ցանկացած այդպիսի խորհրդակցության հանձնաժողովը, կոմիտեն կամ ենթախումբը,

ժե) «Բանկի գույք և ակտիվներ» նշանակում է` սեփականության, գույքային վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով Բանկին կամ Ներկայացուցչությանը պատկանող ամբողջ գույքը և ակտիվները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։