Հոդված 6
Հոդված 6
Ներկայացուցչության շինությունների պաշտպանությունը
Ներկայացուցչության շինությունների պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության այն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ պայմանագրի համաձայն, որը լիազորված է իրականացնելու գործառույթներ պաշտպանական գործունեության ոլորտում:
Ներկայացուցչությանը տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ Հայաստանի Հանրապետությունում միջազգային կազմակերպություններին կամ դիվանագիտական ներկայացուցչություններին:
Բանկի կամ Ներկայացուցչության խնդրանքով` Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմինները տրամադրում են իրավապահ մարմինների անհրաժեշտ թվով աշխատակիցներ` Ներկայացուցչությունում կարգուկանոնը վերականգնելու և իրավախախտներին հեռացնելու համար: