Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Բանկի և Ներկայացուցչության գործունեության ապահովումը

Կառավարությունն օգնություն է ցուցաբերում Բանկին և Ներկայացուցչությանը ծառայություններ ստանալու հարցում, որոնք անհրաժեշտ են Ներկայացուցչության շինություններն այն վիճակում պահելու համար, որն ապահովում է Ներկայացուցչության կողմից իր գործառույթների արդյունավետ իրականացումը:

Կառավարությունը ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այն պայմաններն են, որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում ցանկացած այլ միջազգային կազմակերպության կամ դիվանագիտական ներկայացուցչության, ապահովում է անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը Բանկին և Ներկայացուցչությանը, ներառյալ կապի ծառայությունները, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումը, կոյուղին, ջրահեռացման համակարգը, թափոնի հավաքումը և հակահրդեհային անվտանգությունը, որոնք որակով չեն զիջի ցանկացած այլ միջազգային կազմակերպության կամ դիվանագիտական ներկայացուցչության տրամադրվող ծառայություններին: Այդ ծառայությունների տրամադրման գործում խափանումների կամ խափանումների վտանգի դեպքում Կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, որ դա բացասաբար չանդրադառնա Բանկի և Ներկայացուցչության գործունեության վրա:

Այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումը կամ ցանկացած այլ ծառայության մատուցումն ապահովվում է Կառավարության, պետական կառավարման հանրապետական մարմինների և Կառավարությանը ենթակա այլ պետական կազմակերպությունների կողմից, Ներկայացուցչությունից վճարը գանձվում է ոչ պակաս նպաստավոր սակագներով, քան այն սակագներն են, որոնցով վճարը գանձվում է Հայաստանի Հանրապետությունում այլ միջազգային կազմակերպություններից կամ դիվանագիտական Ներկայացուցչություններից:

Համապատասխան խնդրանք ստանալու դեպքում Կառավարությունը Բանկին աջակցություն է ցուցաբերում Բանկի և Ներկայացուցչության պաշտոնատար անձանց, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների համար համապատասխան կացարան ստանալու հարցում:

Կառավարությունը օգնություն է ցուցաբերում Ներկայացուցչությանը բենզին կամ այլ վառելիքային-յուղային նյութեր ստանալու հարցում` Բանկի, Ներկայացուցչության ծառայողական օգտագործման համար նախատեսված ավտոմեքենաների և ցանկացած այլ փոխադրամիջոցի համար, ներառյալ նրանք, որոնք օգտագործվում են Բանկի, Ներկայացուցչության պաշտոնատար անձանց և աշխատակիցների կողմից, այն քանակությամբ և գներով, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում այլ միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական Ներկայացուցչությունների համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։