Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Ֆինանսական ընթացակարգերը

Բանկի գործառույթները կատարելու և նրա նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ չափով և հաշվի առնելով Կանոնադրության դրույթները, Բանկի ողջ գույքը և ակտիվները ազատ են ցանկացած տեսակի սահմանափակումից, կարգադրագրից և մորատորիումից:

Բանկը և Ներկայացուցչությունը, Համաձայնագրին և Կանոնադրությանը համապատասխան, կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում առանց խոչընդոտների ձեռք բերել ցանկացած գույք (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շրջանառությունից առգրավված գույքի), արժույթ, արժեթուղթ և այլ ֆինանսական գործիք, ինչպես նաև տնօրինել դրանք, հաշիվներ ունենալ ցանկացած արժույթով, ֆինանսական գործարքներ ու պայմանագրեր կնքել, փոխանցել (տեղափոխել) իրենց պատկանող արժույթը, արժեթղթերն ու այլ ֆինանսական գործիքները Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից, իրենց պատկանող արժույթը փոխարկել ցանկացած այլ արժույթի:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Բանկին վաճառում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթ այն ծավալով, որը ժամանակ առ ժամանակ Բանկին կարող է անհրաժեշտ լինել Հայաստանի Հանրապետությունում իր ծախսերը հոգալու համար` համաձայնեցված փոխարժեքով և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հետ առանձին համաձայնագրով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։