Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Մուտքը և բնակությունը

Կառավարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են ծառայողական գործերով Հայաստանի Հանրապետություն հետևյալ անձանց մուտք գործելուն, ժամանելուն, բնակվելուն, Հայաստանի Հանրապետությունից մեկնելուն և Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելուն աջակցելու համար.

ա) լիազոր ներկայացուցիչների և նրանց տեղակալների, Բանկի պաշտոնատար անձանց և աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների և մասնավոր տնային աշխատողների.

բ) Հայաստանի Հանրապետությունում Բանկի գործառնությունների և պաշտոնական գործունեության հետ կապված` Բանկի կողմից պաշտոնապես հրավիրված այլ անձանց: Այդ անձանց ազգանունները Բանկը հայտնում է Կառավարությանը:

Սույն հոդվածի «ա» ենթակետում նշված անձինք, բացառությամբ մասնավոր տնային աշխատողների, օգտվում են Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու նույն իրավունքից` պահպանելով այցելության համար հատուկ թույլտվության անհրաժեշտություն ունեցող օբյեկտներին և վայրերին վերաբերող, այդտեղ գործող օրենքներն ու կանոնները, և` երթևեկության նույն պայմաններից, որոնք տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին:

Սույն հոդվածի «ա» ենթակետում նշված անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, բացառությամբ մասնավոր տնային աշխատողների, ազատվում են Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու և իրենց բնակվելու պայմանների հետ կապված ցանկացած սահմանափակումից: Այդ անձինք ազատվում են ներգաղթի սահմանափակումներից և գրանցումից, որին ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր չունեցող անձինք, ինչպես նաև` ներգաղթի վերահսկողության նպատակով գրանցման հետ կապված պաշտոնական ընթացակարգերից: Բանկը համագործակցում է Կառավարության հետ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը որևէ վնասի պատճառում թույլ չտալու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։