Հոդված 5
Հոդված 5
Ներկայացուցչության շինությունների անձեռնմխելիությունը
Ներկայացուցչության շինություններն ու ավտոտրանսպորտը Հայաստանի Հանրապետության տարածքում անձեռնմխելի են: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներն իրավունք ունեն մտնելու Բանկի շինություններ միայն Բանկի վարչության նախագահի կամ նրա անունից գործելու համար լիազորված անձի թույլտվությամբ: Թույլտվության առկայություն ենթադրվում է հրդեհի կամ նման արտակարգ հանգամանքների դեպքում, որոնք պահանջում են դրանց վերացման ուղղությամբ անհապաղ գործողություններ: Ենթադրվող թույլտվության հիման վրա շինություններ մտած ցանկացած անձ անմիջապես հեռանում է այդ շինություններից Բանկի վարչության նախագահի կամ նրա անունից գործելու համար լիազորված անձի խնդրանքով:
Բանկը կարող է սահմանել կանոններ, որոնք գործում են Ներկայացուցչության ներսում, Կանոնադրությանը համապատասխան իր խնդիրների կատարման համար:
Բանկի շինությունների և ավտոտրանսպորտի անձեռնմխելիությունը իրավունք չի տալիս դրանք օգտագործելու այնպիսի նպատակներով, որոնք չեն համապատասխանում Բանկի գործառույթներին և խնդիրներին կամ վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերին:
Բանկի շինություններն ու ավտոտրանսպորտը չեն կարող որպես ապաստան ծառայել արդարադատությունից թաքնվող անձանց համար, որոնք հետապնդվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթակա են հանձնման այլ պետության: