Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Վեճերի կարգավորումը

Բանկի և Կառավարության միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ցանկացած վեճ լուծվում է խորհրդակցությունների միջոցով:

Այն դեպքում, երբ այդ վեճերը և տարաձայնությունները չեն լուծվել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով, կողմերից յուրաքանչյուրը կարող է վեճը փոխանցել միջնորդ դատարան` կազմված երեք միջնորդ դատավորներից, որոնցից մեկը նշանակվում է Կառավարության կողմից, մյուսը` Բանկի կողմից, իսկ երրորդը` նշանակված միջնորդ դատավորների համաձայնեցմամբ, իսկ եթե կողմերը չգան միասնական համաձայնության` Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դատարանի նախագահի կողմից: Միջնորդական դատաքննության ընթացակարգը սահմանվում է միջնորդ դատավորների կողմից, և կողմերը հոգում են միջնորդական դատաքննության ծախսերը, որոնց չափերը որոշում են միջնորդ դատավորները: Միջնորդ դատավորները որոշում են ընդունում ձայների մեծամասնությամբ, և նրանց ընդունած որոշումը վերջնական է և պարտադիր վեճի կողմերի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։