Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Բանկի պաշտոնատար անձանց և աշխատակիցների արտոնությունները, առավելությունները և անձեռնմխելիությունները

Կանոնադրությամբ և սույն Համաձայնագրով նախատեսված արտոնությունները, առավելությունները և անձեռնմխելիությունները տրամադրվում են Բանկի լիազորված ներկայացուցիչներին և նրանց տեղակալներին, Բանկի և Ներկայացուցչության պաշտոնատար անձանց և աշխատակիցներին` նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների արդյունավետ և անկախ կատարման համար` Բանկի` Կանոնադրությամբ նախատեսված գործունեությանը համապատասխան:

Բանկի, Ներկայացուցչության պաշտոնատար անձինք և աշխատակիցները.

ա) քրեական, վարչարարական և քաղաքացիական պատասխանատվությունից ունեն անձեռնմխելիություն ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կատարած գործողությունների առնչությամբ: Այդ անձեռնմխելիությունը չի կիրառվում քաղաքացիական պատասխանատվության առնչությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում,

բ) ընտանիքների անդամների հետ միասին օգտվում են հայրենադարձության հետ կապված նույն արտոնություններից, որոնցից օգտվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները,

գ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամների հետ միասին ազատվում են ներգաղթի հետ կապված սահմանափակումներից, արտասահմանցիների գրանցման ընթացակարգից և գրանցման վճարումներից,

դ) իրավունք ունեն ներկրելու կահույք, տնային առօրյա գործածության առարկաներ և անձնական օգտագորման այլ ապրանքներ, ներառյալ` ավտոմեքենա, որը նախատեսված է միայն անձնական օգտագործման համար, առանց մաքսային տուրքերի, հարկերի և գանձումների վճարման,

ե) ազատվում են Բանկից ստացվող աշխատավարձի կամ այլ պարգևավճարի համար հարկերի վճարումից:

Սույն հոդվածի «բ», «գ», «դ» կետերի դրույթները չեն տարածվում Բանկի, Ներկայացուցչության այն պաշտոնատար անձանց և աշխատակիցների վրա, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման օրվանից Բանկի, Ներկայացուցչության պաշտոնատար անձինք, աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամները, բացառությամբ Բանկի, Ներկայացուցչության այն պաշտոնատար անձանց և աշխատակիցների, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք, իրավունք ունեն անձնական օգտագործման համար նախատեսված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարներին վճարված ավելացված արժեքի հարկի վերադարձման Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը Կառավարությանը հաղորդում է Բանկի, Ներկայացուցչության պաշտոնատար այն անձանց, աշխատակիցների և այլ անձանց ազգանունները, որոնց նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի դրույթները` Կառավարության կողմից սույն Համաձայնագրին համապատասխան անձեռնմխելիությունների, առավելությունների և արտոնությունների տրամադրման նպատակով: Բանկը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հաղորդում է Բանկի, Ներկայացուցչության պաշտոնատար անձանց, աշխատակիցների անունները, ծառայողական տվյալները, ինչպես նաև նրանց ժամանման և վերջնական մեկնման կամ Բանկում, Ներկայացուցչությունում նրանց գործունեության դադարեցման ամսաթվերը:

Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող փորձին համապատասխան` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Բանկին և սույն Համաձայնագրով նախատեսված անձեռնմխելիություններից, առավելություններից և արտոնություններից օգտվող անձանց հանձնում է հավատարմագրման մասին տեղեկանք, հավատարմագրման քարտեր, որոնք հաստատում են, որ ներկայացնողն օգտվում է սույն Համաձայնագրով նախատեսված անձեռնմխելիություններից, առավելություններից և արտոնություններից:

Այդպիսի անձեռնմխելիություններից և առավելություններից օգտվող բոլոր անձինք պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Նրանք նաև պարտավոր են չմիջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին:

Հայաստանի Հանրապետությունը կարող է ցանկացած ժամանակ, պարտավոր չլինելով հիմնավորել իր որոշումը, տեղեկացնել Բանկին, որ Բանկի Ներկայացուցչության պաշտոնատար անձը կամ աշխատակիցը հանդիսանում է «persona non grata», կամ` որ Բանկի, Ներկայացուցչության ցանկացած այլ աշխատակից անընդունելի է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։