Հոդված 14
Հոդված 14
Անձեռնմխելիությունից, առավելություններից և արտոնություններից հրաժարումը
Բանկի խորհուրդը կարող է հրաժարվել Կանոնադրությունում և սույն Համաձայնագրում նշված ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից այն չափով և այն պայմաններով, որոնք, նրա կարծիքով, կարող են բխել Բանկի շահերից:
Բանկի վարչության նախագահը պարտավոր է հրաժարվել Բանկի, Ներկայացուցչության ցանկացած աշխատակցի նկատմամբ ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ արտոնությունից` բացառությամբ Բանկի վարչության նախագահի, Բանկի վարչության նախագահի տեղակալների և Բանկի վարչության անդամների, երբ, նրա կարծիքով, այդ անձեռնմխելիությունը, առավելությունը կամ բացառությունը խանգարում են արդարադատության իրականացմանը, և երբ դրանցից հրաժարումը Բանկի շահերին վնաս չի հասցնում: Համանման հանգամանքներում և միևնույն պայմանների դեպքում Բանկը պարտավոր է հրաժարվել Բանկի վարչության նախագահի, Բանկի վարչության նախագահի տեղակալների և Բանկի վարչության անդամների նկատմամբ ցանկացած անձեռնմխելիությունից, առավելությունից կամ բացառությունից: