Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Եզրափակիչ դրույթներ

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից կատարվելու մասին ծանուցումը Բանկի ստանալուց հետո:

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգով և կհանդիսանան Համաձայնագրի անբաժանելի մասը:

Կառավարությունը և Բանկը կարող են կնքել անհրաժեշտ լրացուցիչ համաձայնագրեր Կանոնադրության և սույն Համաձայնագրի կատարման համար:

Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կառավարության կամ Բանկի խնդրանքով` Կառավարության և Բանկի միջև համաձայնեցված կարգով: Այդպիսի դադարեցման դեպքում սույն Համաձայնագիրն ուժը կորցնում է այն ժամանակահատվածի ավարտից հետո, որը տրամաբանորեն պահանջվում է Բանկի գործերի կարգավորման և Հայաստանի Հանրապետությունում նրա գույքի իրացման համար:

Կնքվել է Երևան քաղաքում 2010 թվականի ապրիլի 27, երկու օրինակից` հայերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում` ռուսերեն տեքստն ունի գերակայող ուժ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 29-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։