Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Բանկի իրավական կարգավիճակը և իրավունակությունը

Բանկը միջազգային կազմակերպություն է` միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի միջազգային իրավունակություն և իրավունք ունի, մասնավորապես, իր իրավասության շրջանակներում կնքելու միջազգային պայմանագրեր` Բանկի Կանոնադրությանը համապատասխան:

Բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի իրավաբանական անձի իրավունքներ և, մասնավորապես, իրավազոր է.

ա) Բանկի Կանոնադրությամբ սահմանված իր իրավասության սահմաններում կատարելու ցանկացած գործարք,

բ) վարձակալելու, ձեռք բերելու և օտարելու շարժական և անշարժ գույք, ինչպես նաև այլ ձևով տնօրինելու նշված գույքը,

գ) հանդես գալու դատական և արբիտրաժային մարմիններում: Բանկն իր շահերի պաշտպանության համար ունի նույն դատավարական իրավունքները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված են իրավաբանական անձանց համար,

դ) իրականացնելու այլ գործողություններ, որոնք ուղղված են, Կանոնադրությանը համապատասխան, Բանկին հանձնարարված խնդիրների կատարմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքում Բանկի գործունեությունը որոշվում է կիրառվող միջազգային պայմանագրերով, Բանկի հիմնադրման մասին Համաձայնագրով, Կանոնադրությամբ և սույն Համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինների հետ համաձայնագրերով, իսկ դրանց բացակայության դեպքում կամ նշված փաստաթղթերով չկարգավորվող մասով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթները, որոնք սահմանում են կազմակերպությունների ստեղծման, արտոնագրման, գործունեության կարգավորման և դադարեցման կարգը, Բանկի վրա չեն տարածվում:

Այն դեպքում, երբ իրականացվող գործունեության տեսակները կամ գործառույթներն ու գործարքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պահանջում են Բանկի կարգավիճակի առկայություն, ապա այդպիսի գործունեության տեսակների կամ գործառույթների ու գործարքների առումով Բանկը կդիտվի որպես բանկի կարգավիճակ ունեցող:

Բանկն իրավունք ունի հիմնելու (ստեղծելու) դուստր բանկեր, մասնակցելու բանկերի կանոնադրական հիմնադրամներին, ոչ բանկային ֆինանսավարկային կազմակերպություններին` Բանկի Կանոնադրությամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։