Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Բանկի և Ներկայացուցչության անձեռնմխելիություններն ու առավելությունները

Բանկի և Ներկայացուցչության` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքը և ակտիվներն ունեն անձեռնմխելիություն խուզարկության, բռնագրավման, կալանման, առգրավման, էքսպրոպրիացիայի կամ առգրավման և օտարման ցանկացած այլ ձևի նկատմամբ մինչև Բանկի նկատմամբ վերջնական դատական վճռի ընդունումը:

Բանկի և Ներկայացուցչության գործառույթների իրականացման և նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ չափով և հաշվի առնելով Բանկի Կանոնադրության դրույթները, Բանկի և Ներկայացուցչության ողջ գույքը և ակտիվները ազատ են ցանկացած սահմանափակումից, կարգադրագրից և մորատորիումից:

Բանկը և Ներկայացուցչությունն ունեն անձեռնմխելիություն ցանկացած դատական հետաքննության նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, որոնք նրա լիազորությունների կատարման հետևանք չեն կամ կապված չեն այդ լիազորությունների իրականացման հետ: Բանկի կամ Ներկայացուցչության դեմ հայցեր կարող են հարուցվել միայն այն պետության տարածքում գործող իրավասու դատարաններում, որտեղ տեղակայված է Բանկը կամ ունի մասնաճյուղ, դուստր բանկ, դուստր կազմակերպություն կամ ներկայացուցչություն, կամ գործակալ է նշանակել դատական ծանուցագիր ստանալու կամ դատավարության մասին տեղեկանալու նպատակով, կամ թողարկել է արժեթղթեր, կամ երաշխավորել է դրանք:

Բանկի արխիվները, գույքը, ինչպես նաև ցանկացած տեղեկատվություն, որոնք պատկանում են նրան, կամ որոնց սեփականատերը նա է, անձեռնմխելի են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։