Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Կապի միջոցները

Հայաստանի Հանրապետությունում կապի բոլոր տեսակների գերակայությունների, սակագների և դրույքների առումով Բանկը և Ներկայացուցչությունը օգտվում են ոչ պակաս նպաստավոր պայմաններից, քան այն պայմաններն են, որոնցից օգտվում են Հայաստանի Հանրապետությունում այլ միջազգային կազմակերպությունները կամ դիվանագիտական ներկայացուցչությունները:

Բանկի և Ներկայացուցչության բոլոր` ստացվող և հաղորդվող հաղորդագրությունները, անկախ դրանց փոխանցման միջոցից և ձևից, ունեն անձեռնմխելիություն գրաքննության և որսման կամ միջամտության ցանկացած այլ ձևերի նկատմամբ:

Բանկը և Ներկայացուցչությունն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում կիրառելու ծածկագրեր և նամակագրություն ու այլ հաղորդագրություններ ստանալ կամ ուղարկել սուրհանդակի միջոցով կամ կնիքներով ամրացված պայուսակներով, որոնք կունենան անձեռնմխելիություն և այնպիսի արտոնություններ, որոնք տրամադրվում են դիվանագիտական սուրհանդակներին և դիվանագիտական փոստին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։