Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Հարկային արտոնություններ

Բանկը, Ներկայացուցչությունը, նրանց եկամուտները, գույքը և այլ ակտիվները, ինչպես նաև Կանոնադրությանը համապատասխան իրականացվող նրա գործողությունները և գործարքները Հայաստանի Հանրապետությունում ազատվում են ցանկացած հարկից, տուրքից, գանձումից և այլ վճարումներից` բացառությամբ սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածում նշված սպասարկման կոնկրետ տեսակների համար վճարների:

Բանկը և Ներկայացուցչությունը ազատվում են մաքսային տուրքերի, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից գանձվող հարկերի վճարումից Բանկի, Ներկայացուցչության պաշտոնական նպատակների համար օգտագործվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներկրելու և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու ժամանակ և` տնտեսական բնույթի արգելքների ու սահմանափակումների կիրառումից Բանկի, Ներկայացուցչության ծառայողական օգտագործման համար առարկաների ներկրման կամ արտահանման ժամանակ:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման օրվանից Բանկն իր Կանոնադրությանը համապատասխան գործունեության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերած ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասով ազատվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մատակարարների կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Որևէ պարտավորություն կամ Բանկի կողմից թողարկած արժեթուղթ, ինչպես նաև դրանց համար ստացված շահաբաժին կամ տոկոս, անկախ նրանից, թե ով է դրանց պահառուն, Հայաստանի Հանրապետությունում որևէ այնպիսի հարկի ենթակա չէ.

ա) որը խտրական է այդ պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք թողարկվել են Բանկի կողմից, կամ

բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավական հիմնավորումը հանդիսանում է` նշյալ պարտավորությունների կամ արժեթղթերի թողարկման վայրը, այն արժույթը, որով դրանք թողարկվել են, ենթակա են վճարման կամ վճարվում են, Բանկին պատկանող որևէ հաստատության գտնվելու կամ գործունեության վայրը:

Բանկը և Ներկայացուցչությունը ազատվում են իրենց կողմից վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից սոցիալական և կենսաթոշակային ապահովագրման համար ապահովագրական մուծումների վճարման պարտականությունից: Սակայն ենթադրվում է, որ Բանկը տրամադրելու է Բանկի և Ներկայացուցչության` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և աշխատակիցներին, որոնք ենթակա չեն Բանկի սոցիալական կամ համանման ապահովմանը, պարգևատրման վճարման այնպիսի պայմաններ, որոնք հաշվի կառնեն նման ապահովման բացակայությունը և թույլ կտան կենսաթոշակային և սոցիալական ապահովագրման համար ինքնուրույն վճարել ապահովագրական մուծումներ:

Բանկը և Ներկայացուցչությունը ազատվում են նաև ցանկացած հարկի, գանձման, տուրքի վճարման և պահման հետ կապված պարտավորություններից: Սույն հոդվածի` Բանկի, Ներկայացուցչության հարկումից ազատվելուն վերաբերող գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պահումը և հարկի վճարումը կատարվում են հարկային գործակալի կողմից եկամուտ ստանալու աղբյուրի մոտ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։