Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-06-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 7 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 31. Ընտրական հանձնաժողովների համակարգը

գործել է մինչև 2011-06-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 31. Ընտրական հանձնաժողովների համակարգը

1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և տեղամասային ընտրական հանձնաժողով:

2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար կազմավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրատարածքների կազմավորման մասին որոշմամբ:

3. Եթե համայնքի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությանն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը: Այդ հանձնաժողովի ընտրատարածքը պետք է ընդգրկի տվյալ համայնքի առավել թվով ընտրողներ:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)

4. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմակերպում և անցկացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների ընտրությունները, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: 5. Ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպում և անցկացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին:

5.1. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր մարզերի համայնքներ, ապա այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ իր լիազորություններն իրականացնում է ընտրատարածքի միայն այն համայնքների համար, որոնք գտնվում են այն մարզի տարածքում, որտեղ տեղակայված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

5.2. Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրատարածքի՝ այլ մարզի տարածքում գտնվող համայնքների համար սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնում է այդ մարզի տարածքում տեղակայված այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ավելի մոտ է գտնվում այդ համայնքներին:

5.3. Սույն հոդվածի 5-րդ և 5.2-րդ կետերով սահմանված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին որոշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրվանից առնվազն 65 օր առաջ:

5..4. Երևանի ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:

6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են համապատասխան աշխատանքային տարածքներով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:

(31-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։