Հոդված 1
Հոդված 1
Հատուկ միության հիմնումը.
Միջազգային դասակարգման ընդունումը
1) Այն պետությունները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, կազմում են Հատուկ միություն։
2) Նրանք ընդունում են արդյունաբերական նմուշների միասնական դասակարգումը (այսուհետ՝ միջազգային դասակարգում)։
3) Միջազգային դասակարգումն ընդգրկում է.
(i) դասերի և ենթադասերի ցանկը,
(ii) ապրանքների այբբենական ցանկը, որում միավորված են արդյունաբերական նմուշները, այն դասերի և ենթադասերի նշումով, որոնց մեջ դրանք ընդգրկված են,
(iii) բացատրական ծանոթագրությունները։
4) Դասերի և ենթադասերի ցանկ է հանդիսանում սույն Համաձայնագրին կցված ցանկը, որը ենթակա է այնպիսի փոփոխությունների և լրացումների, որոնք 3-րդ հոդվածով սահմանված Փորձագետների կոմիտեն (այսուհետ` Փորձագետների կոմիտե) կարող է կատարել դրանում։
5) Ապրանքների այբբենական ցանկը և բացատրական ծանոթագրությունները պետք է ընդունվեն Փորձագետների կոմիտեի կողմից՝ 3-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան։
6) Միջազգային դասակարգումը կարող է փոփոխվել կամ լրացվել Փորձագետների կոմիտեի կողմից՝ 3-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան։
7) ա) Միջազգային դասակարգումը պետք է հաստատվի անգլերենով և ֆրանսերենով։
բ) Միջազգային դասակարգման պաշտոնական տեքստերը այլ լեզուներով, որոնք կարող է նշանակել 5-րդ հոդվածում հիշատակված Վեհաժողովը, պետք է հաստատվեն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հիմնադրող Կոնվենցիայում նշված Մտավոր սեփականության միջազգային բյուրոյի (այսուհետ Միջազգային բյուրո) կողմից՝ շահագրգիռ կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո։